Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր կառավարող կուսակցությունը մի կողմից՝ փորձում է ընտանեկան բռնությունների դեմ օրենք ընդունել, իսկ մյուս կողմից՝ հարցազրույցներ է տալիս կնոջը ծեծելու անհրաժեշտության մասին. «168 ժամ»

Հոկտեմբեր 12,2017 12:19

Անցած ամռան ընթացքում մեր երկրում երկու կին ձերբակալվեց ամուսիններին սպանելու մեղադրանքով։ Դեպքերից մեկը կատարվել էր Վանաձորում, մյուսը՝ Սարդարապատում։ Երկու դեպքն էլ ապացուցում են, որ կենցաղում մենք երբեմն վայրենուց ցածր վարք ունենք։

Վանաձորում խոսքը գնում էր, եթե կարելի է այդպես արտահայտվել, ցածր խավի ընտանիքի մասին։ Իսկ Սարդարապատի պարագային խոսքը մտավորական ընտանիքի մասին էր։ Ամուսնու սպանության մեջ մեղադրվող կինը հայտնի մտավորական ընտանիքի դուստր է։ Մարզպետի նախկին խորհրդական ամուսինը տարիներ շարունակ նվաստացրել ու կտտանքների էր ենթարկել կնոջը։ Բոլորով գերադասեցինք նկատելու չտալ ու չվերլուծել կատարվածը:

Հատկապես՝ իշխանությունները չնկատեցին կատարվածի մասին Սարդարապատի գյուղապետի հարցազրույցը «Հրապարակ» թերթին։ 6 հազար 200 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի անուն-ազգանունն արժե, որ բոլորս իմանանք՝ Բաբկեն Վարդանյան։ Նա իր համագյուղացի, մարզպետի նախկին խորհրդականի ընտանիքում կատարվածը մեկնաբանում է այս կերպ. «Ասեմ ձեզ հետևյալ ձևով՝ կին ծեծելը լավ բան չի, բայց մեկ-մեկ պետք ա, առակն ասում ա՝ կնոջը գիշերով քնից հանես-ծեծես, էլի մեղավոր կլինի»։ Թե որտեղ է սույն պարոնն այս առակը կարդացել՝ պարզ չէ, բայց դատելով նրանից, որ առածի ու ասացվածքի տարբերությունը չի նկատում, կարելի է պնդել, որ չի կարդացել ընդհանրապես, այլ լսել է։ Բայց դա պակաս կարևոր է, քան այն, որ նա միանշանակ շարունակում է վայելել մեր վարչապետի վստահությունը։ Այսինքն՝ շարունակում է պաշտոնավարել։ Ու նման աշխարհայացք ունեցող համայնքապետերով պետական ու տեղական կառավարում ու ինքնակառավարում իրականացնող կառավարությունը փորձում է օրենքի նախագիծ մշակել ընտանեկան բռնությունների դեմ։

Հավանաբար հենց սա է պատճառը, որ մեզանում համամարդկային ու դեմոկրատական արժեքները ոմանց մոտ այլասերում ու անառակություն են ընկալվում։ Հին Հռոմում վստահ էին, որ սենատոր-պատգամավորները պիտի ապրեն ապակյա տներում։ Իսկ մեր կառավարող կուսակցությունը մի կողմից՝ փորձում է ընտանեկան բռնությունների դեմ օրենք ընդունել, իսկ մյուս կողմից՝ հարցազրույցներ է տալիս կնոջը ծեծելու անհրաժեշտության մասին։ Գուցե դա է պատճառը, որ մեր չինովնիկներն ապրում են պարսպապատ տներում, իսկ ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագիծն իսկապես գրանտ-դրամաշնորհի համար է։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031