Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք դպրոցներին հիշում ենք ընտրությունների ժամանակ, պաշտոնական այցերի կամ միջոցառումների օրերին. Սերոբ Խաչատրյան. «168 ժամ»

Հոկտեմբեր 12,2017 12:10

Իհարկե, շատ հեշտ է հայտարարել դպրոցների միավորման մասին։ Ավելի դժվար է այն իրականացնելը։ Երբ հերթը հասավ կոնկրետ քայլերին, նախարարությունը զգուշավորություն ցուցաբերեց և օգոստոսի վերջին հայտարարեց շուրջ 15 դպրոցներ այլ դպրոցների հետ միավորելու մասին։ Դրանց մեծ մասը քաղաքային դպրոցներ են, մի քանիսն էլ՝ գյուղական դպրոցներ։ Դպրոցների միավորման գործընթացն իրականացվելու է հոկտեմբերի վերջին՝ աշնանային արձակուրդների օրերին։ Նախարարությունը նախընտրեց հնարավորինս մեղմ տարբերակը, քանի որ հիմնականում փակվում են մինչև 80 աշակերտ ունեցող դպրոցները։ Կարելի է պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե նախարարությունը փորձեր միավորել 300 աշակերտ ունեցող դպրոցները։ Բայց նույնիսկ այս մեղմ տարբերակի դեպքում չհաջողվեց խուսափել խնդիրներից։ Մասնավորապես, կասեցվեց Կոտայքի մարզի Փյունիկ և Արտավազ գյուղերի դպրոցների միավորման հարցը։ Արթիկի թիվ 7 դպրոցը նույնպես ընդդիմանում է։ Չի բացառվում, որ միավորման նախօրեին այլ դժգոհություններ էլ լինեն։

Առաջին հայացքից թվում է, թե ըմբոստանալն իմաստ չունի։ Նախարարությունը փակում է շատ քիչ աշակերտներ ունեցող դպրոցներ, որոնց մի մասն էլ, ինչպես Արթիկի թիվ 7 դպրոցը, գտնվում են վատ վիճակում։ Ամեն դեպքում, ինչո՞ւ են ըմբոստանում դպրոցները։ Խնդիրն այն է, որ Հայաստանում դպրոցների հետ ուղիղ աշխատանք չի տարվում։ Մենք դպրոցներին հիշում ենք ընտրությունների ժամանակ, պաշտոնական այցերի կամ միջոցառումների օրերին։ Ամենօրյա աշխատանք, երկխոսություն դպրոցների հետ չի իրականացվում։ Մինչդեռ օպտիմալացումից առաջ անհրաժեշտ է մարդկանց հետ աշխատել՝ նրանց առաջարկելով մոտիվացնող կամ փոխհատուցող լուծումներ, եթե ուսուցչի հաստիքը կրճատվում է, կամ դասաժամերն էականորեն նվազում են։ Օրինակ, նախկին օպտիմալացման ժամանակ ուսուցիչներին առաջարկվում էր 6 ամսվա գումար, փոքր բիզնես հիմնելու գումար կամ վերապատրաստվելու հնարավորություն։ Այս անգամ ոչ մի նման բան չի առաջարկվում։ Ակնհայտ է, որ վարչական աշխատողների մեծ մասը կորցնելու է աշխատանքը, ուսուցիչների զգալի մասի ծանրաբեռնվածությունը նվազելու է, կարող են լինել նաև կրճատվող ուսուցիչներ։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031