Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. Բաքուն Երեւանից երեք մատի կոմբինացիա կստանա (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2017 11:48

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարծում է, որ Արցախի հարցի կարգավորման գործընթացում պաշտոնական Երեւանը երբեք չի գնա Ադրբեջանի՝ հողեր հանձնելու եւ համանման այլ պահանջներին ընդառաջ: Նա վստահ է. Բաքուն Երեւանից երեք մատի կոմբինացիա կստանա: Արման Նավասարդյանն, իհարկե, գտնում է, որ կարելի է ինչ-որ բաներ զիջել, բայց ճիշտ է համարում պաշտոնական Երեւանի դիրքորոշումը՝ ինչից հետո եւ երբ զիջել: Քայլերի հաջորդականությունում Արցախի կարգավիճակի առաջնային լինելը բանախոսը գերնպատակ է համարում:

Արման Նավասարդյանը նաեւ կարծում է, որ մինչեւ 2018 թվականը՝ Հայաստանում կառավարման համակարգի փոփոխությունները, հարցի կարգավորման գործընթացում փոփոխություններ չեն լինի, ինքը չի հավատում նաեւ Լավրովի պլանի գոյությանը, Երեւանի՝ այդ պլանով իբր զիջումների պատրաստակամությանը: Դրանք համարում է քարոզչական նյութեր:

Այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում խոսելով Ալիեւ-Սարգսյան հնարավոր հանդիպման մասին, Արման Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ անկախ ամեն ինչից, ճիշտ եւ լավ կլինի, որ այդ հանդիպումը կայանա: Նա կարծում է, որ նման հանդիպումները նպաստում են շփման գծում լարվածության թուլացմանը:

Ի դեպ, նախօրեին Ադրբեջանի նախագահը հայտարարություններ էր արել այն մասին, որ միջազգային միջնորդները ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա, որպեսզի գնա հանդիպման, քանի որ Հայաստանը իբր չի կատարել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ստանձնած ինչ-ինչ պարտավորություններ: Ալիեւը նաեւ ասել էր, որ Բաքվի համար Արցախի հարցի կարգավորման գործընթացում նախապայմաններ չեն կարող լինել: Արման Նավասարդյանը նկատում է. «Ալիեւը լինելով լավ դիվանագետ՝ նա լավ կրթություն է ստացել, ստում է»: Դեսպանի կարծիքով՝ նախապայմաններ չեն կարող չլինել, Երեւանը երբեւէ չի հրաժարվի Ադրբեջանի կողմից Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման նախապայմանից:

Արման Նավասարդյանը կոշտ, բայց ճիշտ է համարում Սերժ Սարգսյանի պատասխանը Իլհամ Ալիեւին:

Մանրամասները`  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031