Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտին Վարդազարյան. «Լեւոն Իգիթյանը չի հայհոյել» (Տեսանյութ). «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 12,2017 11:38

Երեւանի ավագանու հանրապետական անդամ, ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Լեւոն Իգիթյանը չի հայհոյել, նա ուղղակի ասել է՝ բերանդ փակիր, ու վերջ, ուրիշ ոչ մի բառ չի ասել»։

Հարցին, թե, առհասարակ, ինքը սաստո՞ւմ է Իգիթյանի պոռթկումները, կոմպոզիտորը պատասխանեց. «Նա բնավորությամբ այնպիսին է, որ միշտ դեմ է անարդարությանը, խանգարելուն, ոչ տեղին խոսելուն։ Վերջերս փորձում էր զսպվել, բայց համբերությունն էլ սահման ունի։ Վիրավորանքների հոսանք է գալիս ավագանու անդամների, քաղաքապետի, նախագահի հասցեին, բայց դա էլ ունի իր չափ ու սահմանը։ Ես ամեն բան վերագրում եմ նրա պոռթկումնալից բնավորությանը, համբերությունը դավաճանեց, նյարդերը տեղի տվեցին։ Բայց կարեւորը բոլոր նմանատիպ երեւույթների արմատը փնտրելն է, հասկանալը՝ որտեղից է գալիս խնդիրը, եւ ինչն է տվյալ մարդուն դրդում տվյալ քայլին»։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նախ.Եթե չի հայհոյել,ուրեմն պետք է դատական պատասխանատվության ենթարկվի զրպարտող մամուլը:Եթե ոչ,ուրեմն «դեպքը կայացել է»:Սա՝ մեկ:Երկրորդ.Ես համաձայն եմ հարգարժան Մարտին Վարդազարյանի հետ,որ«Ես ամեն բան վերագրում եմ նրա պոռթկումնալից բնավորությանը, համբերությունը դավաճանեց, նյարդերը տեղի տվեցին»։Արդ՝ Առաջարկում եմ ,նախքան պետական մարմիններում ,կամ թե ավագանի ու չգիտեմ ինչ կառավարող օրգաններում գրանցվողները անցնեն Պարտադիր բժշկական մանրազնին քննման,հետազոտման,ներառյալ՝ հոգեբուժական»,ու նոր բժշկի դրական եզրակացությունը ներկայացնելուց հետո, անցնեն ընտրական գործույթին: Մարտի Վարդազարյանն ասում է նաեւ,որ«Բայց կարեւորը բոլոր նմանատիպ երեւույթների արմատը փնտրելն է, հասկանալը՝ որտեղից է գալիս խնդիրը, եւ ինչն է տվյալ մարդուն դրդում տվյալ քայլին»անտարակույս ճիշտ է ,բայց սրա հետ մեկտեղ լավ չի անում,որ հենց ինքն էլ չի նշում պատճառները,եւ ոչ միայն սույն հայհոյողի պահվածքի,այլ ընդհանրապես,դիցուք՝ իմն էլ հետը….։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031