Լրահոս
Օրվա լրահոսը

Սիդորովը՝ ՀԱՊԿ երկրներ-Ադրբեջան գործակցության եւ վերջինիս զենք վաճառելու մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2017 11:21

«Նախորդ՝ 2012թ. զորավարժություններից հինգ տարի է անցել, փոխվել են մոտեցումները եւ հակամարտությունների գարգացման մեզ հայտնի մեթոդները, հետեւաբար, դա բերել է որոշումների փոփոխության: Ամենաբարդ հարցը կառավարման կազմակերպումն է, ինչի ուղղությամբ խորացված հետազոտություններ ենք իրականացնում»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով ՀՀ զորավարժարաններում անցկացվող ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն 2017» զորավարժությունների ընթացքը, ասաց ՀԱՊԿ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:

«Չենք թաքցնում, որ հակառակորդը պայմանական է՝ այն մի պայմանական պետություն է, որը սրել է իրավիճակը եւ դիմել ռազմական գործողությունների: Մենք էլ  չեզոքացրինք դրանք»,-նկատեց նա:

Անատոլի Սիդորովը փաստեց, որ զորավարժությունների ժամանակ թերություններ էլ են եղել. «Եթե ամեն ինչ հարթ լիներ, նման կերպ չէինք աշխատի: Կան թերություններ, բայց հրամանատարական կազմի նախապատրաստումը բավականին բարձր էր: Թերությունները կներկայացնենք ՀԱՊԿ ղեկավարությանը՝ հետագայում դրանց վերացման ուղղությամբ աշխատելու նպատակով»:

Հավելենք, որ զորավարժությունները կավարտվեն վաղը՝ ՀՀ զորավարժարաններից մեկում: Սիդորովի փոխանցմամբ՝ կմասնակցեն նաեւ ոստիկանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումներ:

Սիդորովը կարծիք հայտնեց նաեւ ՀԱՊԿ որոշ երկրների եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության, այդ թվում՝ զենքի վաճառքի մասին: Նա քաղաքական գնահատականներ չհնչեցրեց, բայց նշեց. «Եթե որոշ երկրներ գործակցում են, երեւի դրա համար կան այդ երկրների ղեկավարների որոշումներ, որոնք խորն են գնահատում իրավիճակը: Կարծում եմ խնդիրն է՝ հավասարակշռությունը պահելը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031