Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում. «Նշված տարածքի սեփականատերը հանդիսանում է վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը». «Մեդիամաքս»

Հոկտեմբեր 12,2017 10:55

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանն Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանել է Զարուհի Փոստանջյանի վերջին հայտարարությունները:

«Նշված տարածքի սեփականատերը հանդիսանում է վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը: Նա 2011 թվականին գնել է հարակից երեք հողատարածք՝ Կանադայի, ԱՄՆ քաղաքացիներից, ինչպես նաեւ «Հայրենիք-Սփյուռք» հասարակական կազմակերպության ներկայացուցչից: Բոլոր հողատարածքները ձեռք են բերվել երկրորդական շուկայից:

2014թ. մայիսի 30-ից՝ Երեւանի քաղաքապետարանից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, նշված տարածքներում մեկնարկել են շինարարական աշխատանքները: Այդ ժամանակահատվածում Կարեն Կարապետյանը Հայաստանում որևէ պաշտոն չի զբաղեցրել և աշխատել է Մոսկվայում:

Երբ տարածքը գնվել է Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից, այնտեղ որեւէ կանաչ տարածք չի եղել՝ այդ թվում նաեւ 1990-ականների էներգետիկ ճգնաժամի հետեւանքով: 2014թ.-ից ի վեր նշված տարածքում եւ հարեւանությամբ տնկվել են բազմաթիվ ծառեր», – Մեդիամաքսին ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031