Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնին մինչև հոկտեմբերի 16-ը վերջնաժամկետ է ներկայացրել՝ հստակեցնելու համար՝ արդյոք Կատալոնիան անկախ է հռչակվել, թե՝ ոչ: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիանո Ռախոյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
«Պարոն Պուչդեմոնը պետք է բացատրի իսպանացիներին՝ արդյոք ինքն անկախություն է հռչակել… Դա այն հարցն է, որին հեշտ է պատասխան տալ: Եթե պատասխանը դրական լինի կամ եթե Պուչդեմոնի պատասխանը չլինի, կառավարությունը կպահանջի, որպեսզի նա չեղարկի անկախության հռչակումը»,- ասել է վարչապետը:
Իսպանիայի վարչապետը նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի ունեցած հանրաքվեն լիարժեք կերպով տապալվել է:
Ավելի վաղ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը, խորհրդարանում հայտարարելով հանրաքվեի արդյունքները, նշել էր, որ քվեարկության արդյունքներն իրավունք են տալիս հայտարարել անկախ պետության ստեղծման մասին: Ընդ որում, նա նշել էր, որ մի քանի շաբաթով հետաձգում են անկախության հռչակումը, որպեսզի երկխոսություն սկսեն պաշտոնական Մադրիդի հետ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ