Լրահոս
Օրվա լրահոսը

Հազի, բրոնխիտների ժամանակ հաճախ ուրցով ողողումներ արեք

Հոկտեմբեր 12,2017 12:30

Հազի, բրոնխիտների, բերանի խոռոչի բորբոքային, ինֆեկցիոն ծագման հիվանդությունների ժամանակ արդյունավետ միջոցներից են ուրցով պատրաստուկները:

10 գրամ ուրցի խոտին ավելացնել 200 միլիլիտր եռման ջուր, կափարիչը ծածկած թրմել 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել: Ջրաթուրմի ծավալը հասցնել 200 միլիլիտրի եռացրած ջրով: Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 2-3 անգամ, ուտելու ժամանակ:

Կարող եք պատրաստել մեկ այլ պատրաստուկ. 20 գրամ բույսի վրա լցնել 200 միլիլիտր եռման ջուր, կափարիչը ծածկել, թրմել ջրաբաղնիքի վրա 30 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 10 րոպե, քամել: Եփուկի ծավալը տաք ջրով հասցնել 200 միլիլիտրի: Ընդունել 1-2 ճաշի գդալ՝ օրը 3-4 անգամ:

Նույն եփուկով կատարել բերանի խոռոչի եւ ըմպանի ողողումներ:

Հակացուցումներ

Դեղաչափի գերազանցման դեպքում կարող է առաջանալ գլխապտույտ, սրտխառնոց եւ փսխում: Այդ պատճառով տնային պայմաններում պատրաստելիս հարկավոր է խստիվ հետեւել դեղաչափին եւ պատրաստման տեխնոլոգիային:

Նշենք, որ ուրցն ու նրանից ստացվող պատրաստուկներն օժտված են հակաբորբոքային, հակամանրէային, խորխաբեր, սպազմոլիտիկ հատկություններով: Ջրաթուրմն ու եփուկը ոչ միայն կիրառում են բերանի խոռոչի եւ ըմպանի բորբոքային հիվանդությունների ժամանակ (ինֆեկցիոն բնույթի¤, այլեւ նշանակում են լարինգիտի, տրախեիտի, բրոնխիտների ժամանակ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

11.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել