Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կարծիքը

Հոկտեմբեր 11,2017 23:51

Վենետիկի հանձնաժողովն իր կայքում հրապարակել է Հայաստանի դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իր վերջին լիագումար նիստում ընդունված կարծիքի ամբողջական տեքստը:

Դրա եզրակացության մեջ նշվում է, որ դատական օրենսգրքի նախագիծը սահմանադրական բարեփոխումների արդյունքում դրական փոփոխություններ է իրականացնում (մասնավորապես, գերագույն դատական խորհուրդը և դատական համակարգի մյուս կոլեկտիվ մարմինները) և որոշ բացառություններով հանդերձ՝ հիմնականում համապատասխանում է եվրոպական չափանիշներին և եվրոպական լավագույն փորձին: Միաժամանակ այն իրենից ներկայացնում է չափազանց երկար, մանրամասն և խրթին փաստաթուղթ, որը կարիք ունի պարզեցման: Բացի այդ, դրանում կան մի շարք բացթողումներ և անհամապատասխանություններ, որոնց վրա պետք է աշխատել: Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս.

-ապահովել Վճռաբեկ դատարանի բոլոր պալատների համար ընդհանուր նիստ՝ տարբեր պալատների դատական գործերը համապատասխանեցնելու և հնարավոր իրավական վեճերը լուծելու համար:

-Ստորին ատյանի դատարաններին կարելի է թույլատրել շեղվել սահմանված իրավական ակտից միայն Վճռաբեկ դատարանի վերահսկողությամբ և միայն այն դեպքում, երբ առկա են «ուժեղ փաստարկներ», որոնք կհիմնավորեն նման շեղումը:

-Oրենսգրքի նախագիծը պետք է պարզաբանի՝ ինչպես են որակավորման գրավոր քննության արդյունքները հաշվարկվում թեկնածուների ընտրության գործընթացում:

-Դատավորի վարքագծի կանոնները և պարտականությունները պետք է ձևակերպվեն ավելի հստակ՝ մատնանշելով վարքագծի որոշակի տեսակներ: 60-62-րդ հոդվածներում տեղ գտած ոչ հստակ և համընկնող բանաձևերը պետք է հեռացվեն կամ միացվեն մեկ ընդհանուր բանաձևի մեջ, որը պետք է մեկնաբանվի ավելի նեղ,

-դատավորների ոչ պատշաճ քաղաքական ներգրավվածության համար պատասխանատվությունը պետք է կիրառվի կարգապահական վարույթի շրջանակներում և պետք է կարգավորվի համաչափության սկզբունքով,

-օրենսգրքի նախագիծը պետք է տրամադրի կարգապահական հարցերում որոշումների դեմ բողոքարկման հնարավորություն,

-դատական դեպարտամենտը կարող է մնալ որպես կենտրոնական մարմին, որը վարչական աջակցության գործառույթներ է իրականացնում դատարանների նկատմամբ, պայմանով, որ նրա ղեկավարը նշանակվում է Գերագույն դատական խորհրդի կողմից և ենթարկվում է նրան:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031