«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստին այսօր գործով անցնող քրեական հեղինակությունների մեծ թվով մտերիմներ էին եկել: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած դատական նիստին դատարանի ամենամեծ դահլիճը գրեթե լիքն էր: Մինչև դատական նիստի մեկնարկը ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի եղբայրը՝ Արա Բանդուրյանը դատական կարգադրիչի միջոցով դուրս է կանչել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթև Խաչատրյանին ու հետաքրքրվել, թե ինչո՞ւ է վերջինս եկել դատական նիստին:
Տաթև Խաչատրյանն դատարան գնացող առաջին լրագրողներից մեկն է եղել։ Նիստերի դահլիճ մտնելուց հետո կարգադրիչներից մեկը եկել և նրան ասել է, թե դրսից նրան կանչում են: Երբ Խաչատրյանը դուրս է եկել դատարանի միջանցք, նրան է մոտեցել Արա Բանդուրյանն ու սկսել հարցեր տալ, թե ինչո՞ւ է լրագրողը եկել դատական նիստին:
Տաթև Խաչատրյանը պատմեց, որ Բանդուրյանն իրենից հետաքրքրվել է, թե ով է իրեն կանչել նիստին:
«Ո՞վ ա քեզ կանչել, ինչի՞ ես եկել, ինչի՞ ես լուսաբանում և նմանատիպ այլ հարցեր էր տալիս»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Արաքս ՄԱՄՈՒԼՅԱՆ
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում