Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի եւ Թրամփի նմանությունն` ըստ ամերիկացի խմբագրի (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2017 23:42

Ամերիկացի խմբագիր Ալեքս Սթարը, որն աշխատել է «New York Times Magazine»-ում, եղել է «New York Times Book Review»-ի ավագ խմբագիրը, «Boston Globe Ideas» խորագրի հիմնադիր խբագիրը, այսօր հայաստանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր աշխատանքային փորձը ներկայացրեց:

Սթարի համոզմամբ` թեեւ տպագիր մամուլի տպաքանակը գնալով նվազում է, սակայն կարծում է, որ տպագիր մամուլն ու ամսագրերը դեռ երկար կյանք կունենան, բայց ավելի քիչ մարդիկ կգնեն դրանք:

Ինչպիսին պետք է լինի ԶԼՄ-ի դիրքորոշումը՝ հանրության վստահությունը ձեռք բերելու համար. Սթարն օրինակ բերեց «Վաշինգտոն Փոստին»: Վերջինիս խմբագիրը 25 տարի հայտարարում էր՝ «Դուք կարող եք լիովին վստահել մեզ, որովհետեւ ես չեմ գնում քվեարկության: Այսինքն՝ եթե քվեարկեմ, ուրեմն՝ կարծիք ունեմ»:

Ամերիկյան լրատվամիջոցներն, ըստ Սթարի, ձգտում էին չեզոք լինել, որպեսզի հանկարծ սեփական կարծիքի նշույլ անգամ չերեւա, կամ մի բանախոսի կարծիքն ավելի ընդգծվի:

Բայց հիմա մի քիչ իրավիճակը փոխվել է: «Նախկինում ամերիկյան լրատվամիջոցներն ավելի զուսպ էին կարծիքներ արահայտելու հարցում, վարանում էին սեփական կարծիքն արտահայտել ի տարբերություն եվրոպական ԶԼՄ-ների: Հիմա փոխվել է, ավելի վերլուծական է դարձել, լրագրողները կարող են իրենց համոզմունքներն արտահայտել»,-ասաց Սթարը:

Արդյոք ճի՞շտ է, որ լրագրողը կարող է նաեւ հանդես գալ որպես քաղաքացիական ակտիվիստ. Այս երեւույթի վերաբերյալ Սթարն ասաց.«Եվ լրագրող եւ քաղաքացիական ակտիվիստ լինելը լրագրողի համար լուրջ մարտահրավեր կարող է առաջացնել: Դուք ոչ միայն ձեր տեսակետը պետք է արտահայտեք, այլեւ փորձեք հասկանալ հակառակ տեսակետը եւ դա էլ ներկայացնեք նյութում»:

Ինչպիսին պետք է լինի լրագրողի վարքագիծը սոցցանցերում` սրա վերաբերյալ էլ Սթարն ասաց, որ առայժմ շատ լավ վարքականոն չկա, բայց շատ դեպքերում, այն բառապաշարով, որ ԱՄՆ նախագահը կարող է հանդես գալ Թվիթերում, լրագրողի համար թույլատրելի չէ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լրատվամիջոցներին դատի տալու ամերիկյան փորձը ներկայացնելիս, Սթարն ասաց, որ ԱՄՆ սահմանադրությամբ լրագրողը լավ պաշտպանված է. «Իրավական հարցեր անընդհատ առաջանում են: Օրինակ՝ կառավարությունից մեկը տեղեկատվության արտահոսք է թողնում, լրագրողին ասում են՝ բացահայտիր աղբյուրդ: Իսկ եթե չի ուզում բացահայտել` 1-2 դեպքում հայտնվել են բանտում: Լրագրողների մեծ մասը աղբյուրի բացահայտելուն շատ լուրջ է վերաբերում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ալեքս Սթարի խոսքերով՝ «ԱՄՆ նախագահի համար 1-ին թշնամին լրատվամիջոցներն են: Նրա երդմնակալության ժամանակ ավելի քիչ մարդ կար, իսկ Օբամայի ժամանակ՝ մոտ  1 միլիոն: Բայց նախագահ Թարմփն ասաց՝ կապ չունի, թե պատկերն ինչ է ցույց տալիս, իրականում իմ երդմնակալության ժամանակ ավելի շատ մարդ կար»:

Սթարը զուգահեռներ տարավ ՌԴ նախագահի եւ ԱՄՆ նախագահի վարած քաղաքականության միջեւ, նշելով, որ Թրամփը չի թաքցնում իր համակրանքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ.«Թրամփը «Վաշինգտոն Փոստին» չի սիրում: Եվ երբ «Ամազոնը» գնեց այս լրատվամիջոցը, Թրամփը որպեսզի պատժի, հայտարարեց, որ ուզում է օրենք փոխի, որով «Ամազոնն» ավելի շատ կհարկվի»: Սա շատ նման է Ռուսաստանի քաղաքականությանը: Թրամփն ասում է, բայց դժվար թե դա նրան կհաջողվի»:

Ըստ Սթարի, ԱՄՆ-ում էլ լրագրողները երկրի նախագահից պարգեւներ են ստանում.«Եթե ես 40 տարվա լրագրող եմ եւ ավարտում եմ իմ կարիերան, եւ համակրում եմ այդ նախագային, ապա կընդունեմ նրա պարգեւատրումը: Օբաման սիրում էր գրականություն, եւ հաճախ գրողներին Սպիտակ տուն էր հրավիրում ու մրցանակներ էր տալիս»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    ի՜նչ վերնագիր ես դրել է… 😀 😀
    Իսկ երբ եք վերնագրելու “Օբամայի ու Ստալինի նմանությունը”

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031