Հայաստանի մարմնամարզիկները վաղը մեկնում են Վրաստանի մայրաքաղաք, որտեղ մեկնարկելու է ВТБ գավաթի խաղարկությունը:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընտրել է հետեւյալ մարզիկներին. մեծահասակներ՝ Արթուր Թովմասյան (օղակներ), Վիգեն Խաչատրյան (բազմամարտ), պատանիներ՝ Ժորա Սմբատյան, Գագիկ Խաչիկյան եւ Էրիկ Բաղդասարյան (բոլոր էլ՝ բազմամարտ):
Հակոբ Սերոբյանի մեկնաբանմամբ, մրցաշարը բավականին ուժեղ կազմ է հավաքել, որին մասնակցելու են նաեւ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում` մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը: