ՀՀ զորավարժարաններից մեկում այսօր շարունակվել է ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն 2017» զորավարժությունը: Ըստ պայմանական սցենարի՝ ՀԱՊԿ անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերից բաղկացած միացյալ ուժերը չեզոքացրել են ՀԱՊԿ անդամներից մեկի տարածքին մոտեցած ապօրինի զինված խմբավորումներին:
Այսօր գործի դրված միջոցների թվում էին «Миг-29» կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր:
«Փոխգործակցություն-2017» զորավարժությանն ընդհանուր առմամբ ներգրավված է ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա:
Մանրամասն ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ