Լրահոս
Օրվա լրահոսը

Ազդեցիկ գործարարը դուրս է ելել Սամվել Նիկոյանի սանիկի դեմ

Հոկտեմբեր 11,2017 18:57

Ինչպես հայտնի է՝  նոյեմբերի 5-ին հանրապետությունում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ․մարդիկ կընտրեն խոշորացվող համայնքների ղեկավարների  ու ավագանու  անդամների։ Շիրակի մարզում կմիավորվեն Անիի տարածաշրջանի 17 համայնքներ (Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Նոր Շեն, որը Բագրավանի միավոր բնակավայրերից է, Գուսաննա, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրարփի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ),  վարչական կենտրոնը կլինի Մարալիկ քաղաքը։ Կմիավորվեն նաև  Ախուրյանի 8 գյուղերը (Ախուրյան, Կաղնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ, Կամո, Արևիկ, Այգաբաց), վարչական կենտրոնը կլինի Ախուրյանը։ Մարմաշեն համայնքին, որի կենտրոնը կլինի Մայիսյանը, կմիավորվեն 15 համայնքներ (Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հացիկավան՝ բնակավայր է Հացիկի մեջ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան,Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի)։

Այս ընտրություններում ամենաինտրիգային ու կատաղի պայքարը կարծես սպասվում է Անի տարածաշրջանում։ Խոշորացվող համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցում են Մարալիկի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը, որին պաշտոնապես առաջադրել ու սատարում է ՀՀԿ-ն, նա Սամվել Նիկոյանի սանիկն է եւ ԲՀԿ-ի թեկնածուն՝ Հակոբ Աղաբեկյանը։ Իր թեկնածությունն է առաջադրել  նաև Սառնաղբյուրի  նախկին գյուղապետ, անկուսակցական Հրաչյա Աճեմյանը, որը բիզնեսմեն է ու տեղացիների բնութագրմամբ՝ մեծ հեղինակությունի ունի Անիիի տարածաշրջանում։

ՀՀԿ-ի համար բավական մեծ վտանգ է ներկայացնում նաև Ձիթհանքովի գյուղապետը՝ Հովիկ Պողոսյանը։ Նա մինչև Ազգային Ժողովրի ընտրությունները ՀՅԴ-ական էր, սակայն ԱԺ ընտրություններում սատարեց Շիրակի նախկին մարզպետ․ գեներալ Ֆելիքս Ցոլակյանին, այդ պատճառով էլ հեռացվեց կուսակցության շարքերից։

Անիի՝ միավորվող համայնքների ղեկավար դառնալու ձգում ունեն նաև մի քանի ուսուցիչներ, իր թեկնածությունն է առաջադրել Ձիթհանքով գյուղի նախկի գյուղապետի որդին՝ Ռոստամ Բալաբեկյանը, որն ակուսակցական է, աշխատում է իր գյուղի դպրոցում։ Իր կուսակից ընկերոջ հետ պայքարելու է նաև Մարալիկի թիվ 2-րդ դպրոցի ուսուցիչ, ՀՀԿ-ական Խաչատուր Բուլոյանը։ Մարալիկից ինքնառաջադրվել է նաև անկուսակացական Աղասի Առաքելյանը։

Նշենք, որ Անի տարածաշրջանում ընդհանուր բնակչության թիվը հունվարի 1-ի դրությամբ 23  հազար 103 է,  իսկ ընտրողների թիվը՝  17 հազար 201 է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031