Նոյեմբերյանի տարածաշրջանի փոքրաթիվ բնակիչներ կան, ովքեր Վրաստանում սեփական տուն ունեն, տարվա մեջ որոշակի ժամանակ այնտեղ են ապրում: Նրանց վկայությամբ`Վրաստանում բնակչության համար մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի սակագինը 17 թեթրի է: ՀՀ Կենտրոնական բանկը այսօրվա՝ հոկտեմբերի 11-ի համար վրացական լարիի փոխարժեքը սահմանել է 193.48 դրամ: Լարիի այսօրվա փոխարժեքով հաշվարկելով` ստացվում է,որ Վրաստանի բնակիչներն իրենց սպառած 1 կիլովատ էլեկտրաէներգիայի համար վճարում են 32.8916 դրամին համարժեք գումար: Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունից Տավուշի մարզի Դեղձավանի տարածքով, բարձրավոլտ հոսանքագծով, մեծածախ գներով, հոսանք է առաքվում Վրաստան:
Վրաստանը չունի էժան էլեկտրական հոսանք արտադրող ատոմակայան, հարեւան երկրում արտադրվող հոսանքի զգալի մասն արտադրվում է բնական գազով աշխատող ջերմաէլեկտրակայաններում, իսկ բնական գազից ստացվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը համեմատաբար բարձր է:
Թբիլիսիի բնակիչները սպառած մեկ խորանարդ մետր բնական գազի համար վճարում են 51, իսկ Մառնեուլիի շրջանի բնակիչները`57 թեթրի: Այսօրվա փոխարժեքով 57 թեթրին հավասար է 110.2836 դրամի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանցիների համար, հոսանքի մանրածախ արժեքը բարձրանում է,որովհետեւ՝կորուստները ավելին է,քան Վրաստանում,այսինքը՝դրա մեջ է մտնում նաեւ ԳՈՂունը, այլ կերպ հնարավոր չե բացատրել, էներգիայի պահպանման ու փոխակերպման օրենքն էլ ձեզ վկա…
Մի գուցե էժանության պատճառով ել Վրաստանը էլեկտրաէներգիա ներմուծողա։
Էժանա հետեւաբար մեծ ներդրումներ չեն արվում նոր հզորություններ ստեղծելու համար։ Չնայած նրան որ Վրաստանը հիդրոէներգետիկան զարգացնելու համար հսկայական ռեսուրս ունի ու շատ վաղուց կարար ինքնել դառնար էներգիա արտահանողներին։
Սովետից ժառանգություն մնացածով ու ներմուծումով յոլա են գնում։
Բայց էտ ժառանգությունը հավերժ չի ծառայելու։ Վաղ թե ուշ ստիպված են լինելու ներդրումներ անել ու թանկացնել։