Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ՄՕԿ-ը կարգազանց մարզիկներին պատժելու իրավունքը թողել միջազգային ֆեդերացիաներին

Հոկտեմբեր 11,2017 16:26

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամաշնորհի շրջանակներում Երեւանում «Մրցել ազնիվ» խորագրով ընթացող հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինարից առաջ Հայաստան ժամանած ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) հակադոպինգային հարցերի պատասխանատու Կառլոս Ռոուն հանդիպեց լրատվամիջոցների հետ:

Aravot.am-ի հարցին, թե 2008/2012 թթ. օլիմպիական խաղերին կրկնական դոպինգ ստուգման հետեւանքով տարբեր մարզաձեւերում զանգվածային որակազրկումների կիրառումը թողնվել է միջազգային ֆեդերացիաներին, ինչը մի տեսակ խառնաշփոթ վիճակ է առաջացրել: Որպես մարզական միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ ինքը չի՞ համարում, որ ավելի ճիշտ կլիներ՝ ՄՕԿ-ը պատժի միասնական համակարգ սահմաներ, Կառլոս Ռոուն պատասխանեց. «Բանն այն է, որ մարզիկը, եթե կարելի է ասել, պատկանում է տվյալ մարզաձեւի միջազգային ֆեդերացիային, գտնվում է նրա իրավասության ներքո, այլ ոչ թե Միջազգային օլիմպիական կոմիտեի: Այդ պատճառով է կարգազանց մարզիկների նկատմամբ պատժամիջոց կիրառելու իրավունքը թողնվել միջազգային ֆեդերացիաներին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031