Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք ձեզ, որ կզրկվեք նաեւ մի կտոր դրախտի այս բաժնից». Փոխքաղաքապետը՝ «Երկիր Ծիրանիի» անդամներին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2017 15:58

Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Կամո Հովհաննիսյանն այսօր ավագանու նիստի ժամանակ սպառնաց դատի տալ «Երկիր Ծիրանիի» անդամներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված վիրավորանքի համար:

Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանիի» անդամն ասել էր. «Մեր հանրապետությունում բազմաթիվ կոչումներ, մեդալներ եւ այլն, դրանք արդեն արժեզրկվել են, որովհետեւ տրվում են պատեհ, անպատեհ եւ այն մարդկանց կողմից, որոնք քանդում են մեր քաղաքը, մեր երկիրը: Ես համարում եմ, որ ամոթ է, որ նման վաստակաշատ մարդիկ, այդ թվում նաեւ Ռալֆ Յիրիկյանը, նմանատիպ պարգեւ, նմանատիպ կոչում ստանա Երեւան քաղաքը քանդող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեռքից»:

«Դուք իրավունք չունեք վիրավորել Երեւանի քաղաքապետին, ո՞վ է ձեզ իրավունք տվել, ոնց եք պատասխան տալու, եթե վաղը մենք ձեզ դատի տանք, պատրաստ եմ ձեզ դատի տալ վաղը ձեր հերյուրանքների համար»,- ասաց Կամո Հովհաննիսյանը: Նա նույնպես հորդորեց պատրաստված գալ ավագանու նիստերին՝ ասելով, որ նրանք ծիծաղելի հարցեր են տալիս. «Զգուշացնում եմ՝ ես ձեզ դատի եմ տալու հերյուրանքների համար, ոչ մեկը ձեզ իրավունք չի տվել Երեւանի քաղաքապետին վիրավորանք հասցնել ավագանու նիստերին»:

Փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ շարունակեց հարցադրումով. «Բայց ում համար ենք բացատրում, հարգելի գործընկերներ: Արդեն երեք ամիս քաղաքապետարան եկող մարդը քաղաքապետարանի շենքի բովանդակությանը գոնե ծանոթ պետք է լիներ: Պարույր Սեւակի կողքին Ռազմիկ Դավոյանի բառերն են զարդարում մեր ճեմասրահը…թե որոշել եք ինչ-որ ցնորքով քաղաքային իշխանության կյանքը դժոխքի վերածել, ապա դա չի հաջողվի: Ես այլեւս համոզված եմ՝ տհասության բնածին վկայականով՝ Աստված ձեզ արդեն դարձրել է դժոխքի բաժին, մենք ձեզ դրախտ բերողը չենք, հաշվի առեք: Ռեխներդ բացելուց առաջ քաղաքապետի անձի, մեր վաստակի ու աշխատանքի հանդեպ հաշիվ տվեք ձեզ, որ կզրկվեք նաեւ մի կտոր դրախտի այս բաժնից»:

Կամո Արեյանի ելույթին հաջորդեցին ծափահարությունները, իսկ ավագանու անդամներից մեկը ասաց՝ «Կերա՞ր աղջի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Եվ սա Երևանի փոխքաղաքապետն է? Նաև խոսում է դժողքից ու դրախտից… Սիամանթոյի խոսքերն այստեղ ամենատեղինն են «Ով մարդկային արդարություն, թող որ թքեմ քո ճակատին»

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031