Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվաբանը ռուսական դպրոցների աճը համեմատեց թարախապալարների հետ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2017 15:35

Աճառյանի անվ. Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը եւ ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը մտահոգված են հայոց լեզվի նահանջից:

Հոկտեմբերի 11-ին ՄԱԱ-ում խոսելով լեզվաքաղաքականության թեմայով, պարոն Կատվալյանը շեշտեց, որ լեզվի կորուստը համարժեք է պետականության կորստին, իսկ նահանջը լեզվական սահմաններից, նահանջ է պետական սահմաններից: «Ցավալի է, երբ հզորները մեզ պարտադրում են իրենց լեզուն ու մշակույթը, իրենք դա նորմալ են ընկալում, իսկ երբ փոքրերս ընդդիմանում ենք, փորձում ենք պահպանել մեր ինքնությունը, զարմանում են»:

 Լեզվի ինստիտուտի տնօրենը կարեւորեց Լեզվի պետական տեսչության դերակատարությունը լեզվաքաղաքականության մշակման գործում, այն էլ, ցավոք լուծարվել է: Ինչ վերաբերում է իրենց ինստիտուտին, նշեց, որ դա ինստիտուտի լիազորություններից դուրս է: Նաեւ հավելեց, որ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում գիտությունների դոկտոր, պրոֆեսոր մարդիկ ընդամենը 60000-65000 դրամ աշխատավարձ են ստանում:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչու վերջին շրջանում հայերենի բացատրական բառարաններ չեն հրատարակվում, պարոն Կատվալյանն ասաց, որ ԵՊՀ-ն պատրաստել է նման մի բառարան, սակայն միջոցներ չկան այն հրատարակելու համար:

Աշոտ Տեր-Մինասյանը ահազանգեց. «Թեեւ ԽՍՀՄ-ի տարիներին էլ ռուսական դպրոցների թիվն աճում էր թարախապալարների նման, սակայն, այն ժամանակ հայկական դպրոցների աշակերտներն ավելի լավ հայերեն գիտեին, քան հիմա»:

ԵՊՀ դոցենտը նաեւ փաստում է` հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների, թերեւս 25%-ը կատարյալ հայերեն գիտի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031