Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սիրիայում արաբերեն խոսեց, աղմուկ բարձրացավ» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2017 15:10

Քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը պատահական չի համարում, որ ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը հենց հիմա է «հրամցվում»: Մամուլի ազգային ակումբում կայացած քննարկման ժամանակ քաղաքագետը նշեց, որ խնդիրը պետք է հայոց պետականության կրճատման ծիրի մեջ դիտարկել. «Դա, այսպես կոչված բաստուրմայի քաղաքականություն է, շերտ առ շերտ քո ինքնիշխանությունը քայքայվում է, եւ դա ի վերջո տանում է նրան, որ ոչինչ չի մնա»:

Նրա ձեւակերպմամբ, «Երբ պետությունը ստեղծում է մի վիճակ, երբ մարդիկ ռուսաց լեզվով իրենց կենցաղավարությունն են ապահովում, ցավոք, մի օր վերադառնալու ենք ավելի վատ տարբերակի, քան խորհրդային տարիներին էր: Տարօրինակ է, որ ռուսերեն վատ իմանալը մեզանում քննադատվում է, իսկ հայերեն վատ խոսելը ` ոչ…»:

Արա Պապյանը մի օրինակ բերեց. «Ժամանակին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սիրիայում մի հանդիպման ժամանակ արաբերեն խոսեց, դա մեծ աղմուկ առաջացրեց այն իմաստով, որ նախագահն իրավունք չունի պետականից բացի այլ լեզվով խոսելու, խոսքը բնականաբար, մասնավոր քննարկումների մասին չէ»:

Նա նաեւ հիշեցրեց, որ խայտառակ գրագիտություն ունեն պետական պաշտոնյաներն ու պատգամավորներից շատերը, նրանցից մեկն էլ «ողջ» բառի մեջ 4 սխալ էր արել:

«Եթե Հայաստանը չպահեց հայոց լեզուն, ո՞վ պետք է դա անի…Իհարկե ռուսները ցավով են ընկալում ռուսերենի ազդեցության` իբրեւ փափուկ ուժի դեմ մեր դիմադրությունը…Հայերենի պահպանության խնդիրը, կարծում եմ այսօր Արցախի հարցին համարժեք է: Իմիջիայլոց, վաղուց ոչ մի լուրջ գիտաժողովում ռուսերեն չեն խոսում, գիտական լեզուն անգլերենն է, իսկ Արեւելյան Եվրոպայում ռուսերենի հանդեպ բացասական վերաբերմունք կա՝ իբրեւ գաղութարարի լեզու…»,-շեշտեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարը:

Մանրամասները` տեսանյութում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031