Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնական. «Մեզ պարտադրվում է ռուսերենի միջոցով հաղորդակցվել աշխարհի հետ» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2017 14:51

Մամուլի ազգային ակումբում հոկտեմբերի 11-ին կայացած քննարկման ժամանակ  բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության բաժնի վարիչ Թամար Հայրապետյանը նշեց, որ բարձր մակարդակով օտար լեզուների ուսուցումը ցանկալի է, բայց դա չպետք է արվի հայոց լեզվի հաշվին:

«Մեզ պարտադրվում է ռուսերենի միջոցով հաղորդակցվել աշխարհի հետ, ստացվում է, որ քաղաքակրթական նվաճումներին պետք է ռուսերենի միջոցով հաղորդակցվել»,-տարակուսանք հայտնեց գիտնականը` վկայակոչելով վերջին շրջանում ռուսերենի դասավանդման հատուկ հայեցակարգի քննարկումների համատեքստում ընթացող բանավեճերը եւ պետական մակարդակով բերված հակափաստարկները:

Նա ցավ հայտնեց, որ այսօր պետական պաշտոնյաները կարգին հայերեն խոսել չգիտեն: Գիտնականի ձեւակերպմամբ,  շատերը նախագահ բառը արտաբերում են «նախագա», այդ բոլորը քիչ է, դեռ կառավարությունն էլ մի քանի միլիարդ լրացուցիչ գումար պետք է հատկացնի օտար լեզվի հայեցակարգի համար:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031