Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես որ խոսում եմ, ձայնդ կտրի, ով որ ես». Լեւոն Իգիթյանը խորհուրդներ տվեց ընդդիմադիրներին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2017 14:45

«Ես հիմա նստած տեղս մտածում էի, եթե մենք էս կազմով քվեարկությամբ որոշեինք Հռիփսիմե եկեղեցին կառուցվի, թե՝ չէ, Չարենցն արժեք ունի, թե՝ չէ, օպերայի շենքն արժեք ունի, թե՝ չէ, Մատենադարանը, ես համարում եմ, որ էլի դեմ մարդիկ կլինեին: Ափսոս, որ մարդիկ կան, որոնք իրենց թույլ են տալիս բացարձակ արժեքների մասին խոսել: Ես խորհուրդ եմ տալիս ընդդիմադիրներին մշակույթի մասին խոսելիս պատրաստվեն, որովհետեւ Երեւանը չի քանդվում: Ձեր կոնսուլտանտները, թույլ ճարտարապետները որեւէ բան այս քաղաքի համար չեն արել, որ ցույց տան: Առավել եւս հարց տվողներին եմ ուզում հարցնել՝ դուք ինչ եք արել ձեր ամբողջ կյանքում, որ իրավունք եք վերապահում հարց տալ…ինձ թվաց, թե ես Ադրբեջանում եմ նստած, այ մարդ»,- Արտավազդ Փելեշյանին, Ռալֆ Յիրիկյանին, Նարա Շլեպչյանին եւ Ռազմիկ Դավոյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ «Երկիր ծիրանիի» անդամների քննադատություններին այսպես հակադարձեց ճարտարապետ, ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը:

«Երկիր Ծիրանիի» անդամ Սոնա Աղեկյանն էլ արձագանքեց. «Երեւանի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանի եք հավանաբար դուք, մենք՝ բոլորս, արժանի չենք»:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ դիտողություն արեց, Լեւոն Իգիթյանը շարունակեց. «Ես սովոր չեմ, ես որ խոսում եմ, ձայնդ կտրի, ով որ ես»:

Սոնա Աղեկյանն էլ իր հերթին հակադարձեց. «Դուք իրավունք չունեք, այն էլ կնոջը, ավագանու անդամին նման ձեւով դիմել, վիրավորել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031