Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Շատ ծնողներ փնտրում են ՌԴ անձնագրերով խնամակալներ, որ երեխաներին ռուսական դպրոցներ ուղարկեն» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2017 14:41

Հոկտեմբերի 11-ին լեզվաքաղաքականության եւ հայոց լեզվի մարտահրավերների թեմայով Մամուլի ազգային ակումբում կայացած քննարկման ժամանակ կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը նշեց, որ չի դադարելու խոսել մայրենի լեզվի վտանգված լինելուց, քանի դեռ պետական մակարդակով շեշտադրվում է ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակի հարցը:

Նա նաեւ մի օրինակ բերեց. «Մայակովսկու դպրոցի տնօրենը դպրոցի կայքէջում շեշտել է, որ ինքը ռուսական դպրոցի տնօրեն է, իսկ քաղաքապետարանից իմ հարցմանը պարզաբանել են, թե իբր դա աշխատակցի վրիպումն է: Բնականաբար, նման տնօրենի համար հայերենն ավելի ցածր կարգավիճակում է, քան ռուսերենը»:

Տիկին Բախշյանը մեկ այլ վտանգավոր միտում էլ է տեսնում. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փնտրում են ռուսական անձնագրերով խնամակալներ, որպեսզի կարողանան թույլտվություն ստանալ իրենց երեխաների` ռուսական դպրոցներում սովորելու համար»: Կրթության փորձագետի տվյալներով, նման ցանկություն ունեցողների ամենամեծ թիվը Մայակովսկու դպրոցում է` 28 հոգի:

Ինչ վերաբերում է ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին, Անահիտ Բախշյանի փաստմամբ, 75%-ը առցանց դեմ է քվեարկել դրան, սակայն, իր ձեւակերպմամբ, այդ մասին ԿԳ նախարարը լռում է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031