Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վեր ընգի տեղդ». Փոխքաղաքապետը՝ ավագանու անդամին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2017 14:16

«Ամոթ է, որ վաստակաշատ մարդիկ կոչում ստանան Երեւան քաղաքը քանդող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեռքից». Ավագանու անդամ

Այսօր Երեւանի ավագանու նիստը ընթացավ բուռն կրքերի դրսեւորմամբ: Ավագանու ՀՀԿ-ական անդամներն այս նիստին էլ էին անհանդուրժող ու վիրավորական արտահայտություններով արձագանքում ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամներին:

Երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամին ձայն տրվեց, վերջինս քննադատական ելույթ ունեցավ՝ նշելով, որ ավագանու նիստը մշակույթի երեկո չէ. «Այստեղ գեղեցիկ հայերեն նախադասություններ ասելով չէ, որ գործը առաջ տանեք, բոլորն իրավունք ունեն իրենց կարծիքն արտահատել»:

Նա նաեւ անդրադառնալով պատվավոր քաղաքացիների կոչում շնորհելու հարցին՝ ասաց. «Մեր հանրապետությունում բազմաթիվ կոչումներ, մեդալներ եւ այլն, դրանք արդեն արժեզրկվել են, որովհետեւ տրվում են պատեհ, անպատեհ եւ այն մարդկանց կողմից, որոնք քանդում են մեր քաղաքը, մեր երկիրը: Ես համարում եմ, որ ամոթ է, որ նման վաստակաշատ մարդիկ, այդ թվում նաեւ Ռալֆ Յիրիկյանը, նմանատիպ պարգեւ, նմանատիպ կոչում ստանա Երեւան քաղաքը քանդող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեռքից»:

Ելույթը լսելուց հետո Երեւանի փոխքաղաքապետը զայրացավ ու ասաց. «Ահ, դե վեր ընգի տեղդ, տո»:

Ավագանու այլ անդամներից մեկի կողմից էլ լսելի եղավ նաեւ «դեբիլ» արտահայտությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031