«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահը շարունակում է սադրանքների դիմել»,-այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա հիշեցրել է, այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից 19-ամյա զինծառայող է սպանվել: