Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի՝ Մանախի, միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով նախնական դատական նիստը տեղի չունեցավ՝ ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանի բացակայության պատճառով:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 1-ին:
Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել 31.03.2017թ. ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «ԵԼՔ» դաշինքի համակիր Հ. Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքավորված ինքնաշեն ակոսափող թմբուկավոր հրազեն հանդիսացող ատրճանակ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ