Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարար. մսի թանկացման համար պետք չէ «պանիկա» ստեղծել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2017 13:20

Մսի թանկացումը գյուղնախարար Իգնատի Առաքելյանն այսօր նախարարությունում հրավիրած ասուլիսում բացատրեց ոչխարի մսի արտահանման ավելացմամբ, խոզի մսի` միջազգային շուկայում գնի բարձրացմամբ եւ տուրիզմի աճով. «Ռեստորաններում մսի պահանջարկն ավելացել է, բայց արդեն նկատվում է տուրիզմի սեզոնի անկում՝ մսի պահանջարկը կնվազի»: Ըստ նախարարի, ոչխարի միսն արտահանվել է Իրաք, Քաթար:

Նախարարի խոսքով, պետք չէ «պանիկա» ստեղծել, քանի որ շուկան ինքն է կարգավորում գները: Ըստ նրա, արտահանումը կբերի անասնաբուծության ավելացման, գյուղացին էլ ավելի բարեկեցիկ կապրի:

Ինչ վերաբերում է տավարի մսին, նախարարն ասաց, որ գյուղացիների հետ շփումներից պարզել է, որ տավարի միսը չեն թանկացրել: Ինչ վերաբերում է կերի պակասի հետեւանքով զանգվածային մորթ իրականացնելուն, ապա նախարարն ասաց, որ նման բան տեղի չի ունենա, քանի որ գյուղացիները գիտեն՝ կերը որտեղից հայթայթեն, իսկ եթե չկարողանան, գյուղնախարարությունը կխառնվի եւ միջոցներ կձեռնարկի գյուղացուն օգնելու:

Նախարարն անդրադառնալով գյուղատնտեսությունում արձանագրված 24 տոկոս անկմանն, ասաց, որ պետք է չշտապել եզրակացություններ անել, քանի որ տարեվերջին ավելի հստակ կլինի` որ ոլորտում աճ կա, որ ոլորտում անկում:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031