«Դեռ հունիս ամսին հայտարարում էինք երաշտ, գյուղնախարարությունը մոռացել է՝ ինչ բան է երաշտը. եթե 21 օր երաշտ է, պիտի հայտարարեին սակավաջրության տարի»,- այսօր հերթական անգամ իր մտահոգությունները հայտնեց «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։Այս տարի մենք կունենանք կաթի արտադրության անկում, մսի գինն ավելի կբարձրանա գլխաքանակի անկման պատճառով։
Հրաչ Բերբերյանը նկատել է՝ Սոթքում այսօր մի նախիր ունենք, անցյալ տարի մի քանի նախիր կար. «Մեզ երեք չորս տարի է պետք, որ անասնագլխաքանակի նախկին թիվը վերականգնենք։ Գյուղնախը օգոստոսին ցույց է տալիս 40 հազար գլխի անկում։ Իրականում ավելի շատ է։ Գարնանն էս անկումը շարունակվելու է։ Անասնապահությունը բարձիթողի վիճակում է»։Ինչ վերաբերում է կարտոֆիլին, ապա այսօր գյուղացին վաճառքի է հանում ոչ առողջ կարտոֆիլ, առողջը դեռ պահում է. «Երաշտը 20 տոկոսով վերացրեց կարտոֆիլի բերքը, բայց Վրաստանում մեր կարտոֆիլի համար հերթի են կանգնած։ Գարնանը կունենանք 400 դրամանոց կարտոֆիլ, գրեք մոտներդ։ Ինչ ասել եմ՝ եղել է»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ