Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի ընտրություններին, որում Ադրբեջանի թեկնածու Փոլադ Բյուլբյուլօղլին 2 ձայն է ստացել և դադարեցրել պայքարը:
«Ամեն ինչ լավ է, ինչ լավ է ավարտվում: Փողով ամեն ինչ չես գնի, ավելին՝ կարելի է խայտառակվել: Նույնն ենք ցանկանում Ադրբեջանի մյուս նախաձեռնություններին», – Թվիթերի իր էջում գրել է Բալայանը: