Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որևէ տիպի բռնության կանխարգելման համար մենք բոլոր գործիքներն ունենք. «Փաստ»

Հոկտեմբեր 11,2017 11:55

Եթե ոստիկանության տվյալներով նախորդ տարիների համեմատ Հայաստանում աճել են ընտանեկան բռնությունների դեպքերը, ապա դա ոչ թե խոսում է դեպքերի ավելացման, այլ՝ բացահայտումների արդյունավետության մասին։ Սա՝ մեկ։

Երկրորդ ամենակարևոր հարցն այն է, որ ընդհանրապես բռնությունը քրեական հանցագործություն է, որը վաղուց սահմանված է Քրեական օրենսգրքում։ Այսինքն, որևէ տիպի բռնության կանխարգելման համար մենք բոլոր գործիքներն ունենք, իսկ եթե դրանից չենք կարողանում լիարժեք օգտվել, ապա դա դեռ չի նշանակում, որ մեզ անպայման վերը նշված վերնագրով օրենք էլ է պետք պարտադիր ընդունել։

Այս համատեքստում դժվար է հասկանալ, թե ինչու է օրինակ ոստիկանությունն այդքան շահագրգռված, որ նման օրենք ընդունվի։ Նման շահագրգռվածությունը խոսում է ոլորտի անարդյունավետ գործելու և ոչ թե օրենքի պակասի մասին։ Անկեղծ ասած, սովորական մարդու համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես կարող է ոստիկանության համակարգը տեղյակ չլինել, թե որ հասցեում ինչ արժեհամակարգ ունեցող մարդիկ են ապրում։ Այսինքն, ընդհանրապես որ հասցեից բռնության ինչ «հոտ» է գալիս, որտեղ են բնակվում նման «առանձնահատկություն» ունեցող մարդիկ կամ ովքեր են բռնություն «արտադրում», ում համար է դա օրվա պահանջ ու կենսակերպ և այլն։

Ու եթե մի բուռ Հայաստանում ոստիկանությունը դեռ չունի նման տվյալներ, ապա դա կրկին խոսում է համակարգի թերի աշխատանքի մասին, իսկ եթե գիտի, բայց քայլեր չի ձեռնարկում, ապա կրկին վերադառնում ենք համակարգի ոչ լիարժեք գործելու մասին։ Այստեղ կրկին հարց է ծագում, թե առհասարակ ուժային կառույցներն ինչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում տարբեր տեսակի բռնությունները կանխարգելելու և մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։ Եվ այս ամենն իրականացնելու համար իրականում արդյոք օրենքների պակաս ունենք, թե՝ ոչ։

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031