Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նպատակն էր՝ բացասական կարծիք ձեւավորել Գոհար Հարությունյանի մասին». փաստաբանը՝ «Միսս Հայաստան» մրցույթի շուրջ աղմուկի մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2017 11:48

Սեպտեմբերին կայացած «Միսս Հայաստան» մրցույթի շուրջ շահարկումների առնչությամբ այսօր լրագրողներին հանդիպեցին նաեւ համանուն հիմնադրամի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամի ղեկավար Կարեն Արիստակեսյանը օրերս դիմել է դատարան՝ գեղեցկության մրցույթի կազմակերպիչ, նախկին «Միսս Հայաստան» Գոհար Հարությունյանի, որը նաեւ «Միսս Արմենիա» անունով համահայկական հիմնադրամի ղեկավարն է, գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու նպատակով: Ըստ Արիստակեսյանի՝  նա օգտագործել է իր կազմակերպության անվանումը եւ հեղինակային իրավունքը:

«Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ասատրյանը նախ նշեց, որ ՀՀ-ում գեղեցկության մրցույթներ երկար տարիներ տեղի չէին ունեցել, ուստի «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը որոշել էր կազմակերպել այն. «Կարեն Արիստակեսյանի հետ ենք բանակցություններ սկսել, քանի որ վերջինս փորձ ուներ տվյալ բնագավառում, սակայն մեր առաջարկները չիրականացան, քանի որ նրա ակնկալիքները մեծ էին: Համաձայնություն ձեռք չբերվեց, ուստի որոշվեց սեփական նախաձեռնությամբ կազմակերպել համահայկական գեղեցկության մրցույթ»:

Փաստաբանի խոսքով՝ իրենք Արիստակեսյանի կողմից խոչընդոտների են հանդիպել. «Դրանք ոչ թե իրավական հիմքի վրա առաջացան, այլ հասարակության շրջանում մեր կազմակերպության եւ Գոհար Հարությունյանի հանդեպ բացասական վերաբերմունք ձեւավորելու նպատակով: Իրենք դատական հայցով պահանջում են խախտված իրավունքների վերականգնում՝ այն դեպքում, երբ մրցույթը դեռ տեղի չէր ունեցել. դա ապացուցում է, որ այդ գործողությունների նպատակը մրցույթը խոչընդոտելն էր»:

Դավիթ Ասատրյանը հայտնեց, որ «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը գրանցված կազմակերպություն է, եւ ոչ մեկ իրավունք չունի իրենց արգելել օգտագործել կազմակերպության գրանցված անվանումը: Փաստաբանը վստահեցրեց, որ իրենց գործում են օրենքի տառին համապատասխան, մինչդեռ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամի, որի ղեկավարն է Կարեն Արիստակեսյանը, գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031