Նյու Յորքի Լիոնս մարտական ակումբի առաջատար մարզիկ Ստյոպա Խաչատրյանը oգոստոսի 2017 թվականի 29–ին Մասնակելով WKU աշխարհի առաջնությանը նոկաուտով ճանաչվեց հաղթող:
Եզրափակչում Ստյոպան մենամարտեց Գերմանիան ներկայացնող Andrej Stenzke հետ և առաջին ռաունդի երկրորդ րոպեին պահպանելով ավանդույթը՝ աջ հզոր հարվածով նոկաուտի ենթարկեց հակառակորդին և ճանաչվեց հաղթող:
Ստյոպան մեզ հայտնի է 2016թ.–ին հայ ազգին պարգևելով ոսկե մեդալ Ֆլորիդայի Օռլանդո քաղաքից առաջին անգամ մասնակցելով WKU աշխարհի առաջնությանը:
«Իռլանդիայում աշխարհի առաջնությանը մասնակցելու համար ես պատրաստվել եմ գրեթե 6 ամիս և Արտյոմ Սահակյանի կողմից մշակված խտացված մարզումների արդյունքում ճանաչվեցի հաղթող, որի համար շնորհակալ եմ Արտյոմ Սահակյանին և Լիոնս Մարտական ակումբի բոլոր մարզիչներին
Այս մրցաշարը ինձ համար շատ ծանր էր, որովհետև բոլոր հակառակորդներս լուրջ պատրաստվածություն ունեին: Տարբեր երկրների ներկայացուցիչներ կաին 90 կգ. Քաշային կարգում և միայն ինձ հաջողվեց ձեռք բերել ոսկե մեդալը:Ինձ հետ Լիոնս մարզական ակումբում մարզվում են հանրահայտ մարզիկներ և Գլորի աշխարհի առաջնության հաղթողներ, որը ինձ հնարավորություն է տալիս ավելի լավ մարզավիճակ ձեռք բերելու համար:
Ես չեմ դադարում ծանր մարզումներս և խոստանում եմ նաև մյուս տարի ճանաչվել հաղթող Հունաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը», – նշեց Ստյոպա Խաչատրյանը։
Լիոնս մարտական ակումբը այդ մրցաշարին Վահե Սահակյանի պատվիրակությամբ ներկայացավ 4 մարզիկներով և այդ մարզիկներից 4–ն էլ ճանաչվեցին հաղթող: