Երեւանի ավագանին այսօր հրավիրած իր արտահերթ նիստում բնակարաններ կտրամադրի Երեւան քաղաքի պատվավոր քաղաքացի Ռուբեն Մաթեւոսյանին եւ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանին։ Երգչին կտրամադրվի 62.7 քմ մակերեսով բնակարան Սիսակյան փողոցում։ Նա իր կնոջ, որդու ընտանիքի, մյուս որդու եւ դստեր հետ բնակվում է մեկ հարկի տակ՝ փոքր բնակարանում։ Նույն շենքից բնակարան կստանա նաեւ Ռուդոլֆ Ղեւոնդյանը։
Ռուբեն Մաթեւոսյանին հարցրինք՝ ինչպե՞ս էր պատահել, որ մինչեւ այսօր իրեն բնակարան չէին տրամադրել. «Չեմ կարող ասել, ես ուղղակի շատ շնորհակալ եմ, որ ինձ նկատել են։ Դա քաղաքապետի նախաձեռնությունն է եղել, ինքն է որոշել այդ քայլին գնալ։ Սա երեւի թե 56– 57 տարվա իմ կատարած աշխատանքի լավագույն գնահատականներից մեկն է»,- մեկնաբանեց երգիչը։
Նա նաեւ հավելեց, որ թեեւ իր բնակարանը մեկ սենյականոց է, որտեղ մինչ օրս ապրել են ինքը, կինը, երեք երեխաները, հարսը, թոռները, ինքը երբեք չի դժգոհել այդ վիճակից. «Հակառակը, միշտ ուրախացել եմ, որ ուրիշներին մի սենյակ են տվել, հետո՝ բաներ կան. որ չի կարելի բարձրաձայնել, ամոթ է»։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում