Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով. «Ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ եւ ամեն ինչ իր ձեռքում կլինի». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 11,2017 11:25

Ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի։ Նախօրեին նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Ինչպես հայտնի է՝ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում վերջերս բանակցություններում տեղաշարժ չկար։  Հայաստանը տարբեր  տեսակի   նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել  բանակցությունների  վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»,- նշել է նա։

Սակայն ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իլհամ Ալիեւի հայտարարությունները տեղեկատվական պատերազմի հետեւանք են։ Ռուս քաղաքագետի խոսքով՝ կապված 2018 թվականին ՀՀ– ում սպասվող փոփոխությունների հետ՝ առաջիկայում ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում առաջխաղացում սպասել պետք չէ։

– Այսինքն՝ նման բան չի՞ եղել։ Բանակցությունների վերսկսման հիմքեր չե՞ք տեսնում։

– Ես կարող եմ ասել, որ եթե ամեն դեպքում բանակցությունների համար հիմքեր կան, ապա դրանք փոխադարձ պայմանավորվածություններ են։ Չպետք է մոռանալ Էլմար Մամեդյարով-Էդվարդ Նալբանդյան հանդիպման մասին, որի ժամանակ միգուցե փոխադարձ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Խոսքը նաեւ Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին է, սակայն այստեղ ինտրիգ կա, քանի որ ամսաթիվ չի նշվում, Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի եւ Եվրոպայի վրա։ Մոսկվայի միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրել նրանց չհաջողվեց, չեմ կարծում, թե Եվրոպայի միջոցով կհաջողվի։ Ես կարծում եմ, որ Ալիեւն իր համար հող է նախապատրաստում, քանի որ բանակցությունները լինելու են ոչնչի մասին։

Երկրորդ պահն այն է, որ հաջորդ տարի Հայաստանում իշխանության կառուցվածք է փոխվելու, ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ եւ ամեն ինչ իր ձեռքում կլինի։ Այս առումով Ադրբեջանին քիչ ժամանակ է մնացել, քանի որ այդ շրջանում ակտիվ բանակցություններ տեղի չեն ունենա։ Եթե Ալիեւը մինչեւ այս տարվա վերջ չկարողանա հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, ապա ղարաբաղյան հակամարտության հարցում բանակցություններ կարող ենք սպասել միայն հաջորդ տարվա երկրորդ կեսին։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031