Թբիլիսիի քաղաքային խորհուրդը այսօր որոշում է կայացրել, որի համաձայն՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ կապ ունեցող կազմակերպություններին 1 լարիի դիմաց փոխանցվել է 1900 քառակուսի մետր տարածք Ազատության հրապարակի մոտակայքում և 4455 քմ տարածք՝ Թաբորի լեռան վրա:
Նշված որոշումը կայացվել է ընդդիմության ցույցի ֆոնին: Քաղաքային խորհրդի մոտ ընդդիմության կողմից ցույց է կազմակերպվել: Ցույցի մասնակիցները փորձել են մասնակցել նիստին, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ցույցի ժամանակ 9 անձ է ձերբակալվել: Վերջիններիս փաստաբան Իվանե Պետրիաշվիլիի խոսքերով, ծեծի է ենթարկվել Թբիլիսիի քաղաքային խորհրդի մեծամասնական պատգամավորի թեկնածու Թոռնիկե Բիկաշվիլիին:
Նյութի մանրամասները կարդացեք aliq.ge–ի կայքում