Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում ֆուտբոլի մասնագետ կա՞, որ մի հատ էլ մասնագիտական վերլուծություն եք ուզում կարդալ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 11,2017 10:45

1 ։6 հաշվով պարտվելու դեպքում սոցիալական ցանցերում, բնականաբար, հիացական բացականչություններ չէին կարող լինել։ Դա ադեկվատ չէր լինի, դա կնշանակեր, որ մեզանում ֆուտբոլասեր՝ բառի ամենահասարակ իմաստով, չկա։ Այլապես նույնիսկ ֆուտբոլիստները չէին ընկալի, որ պարտվել են։ Այնպես որ, նորմալ է, երբ պարտություններից հետո մարզադաշտի դժգոհ գվվոցը տեղափոխվում է սոցցանցեր եւ կայքեր։

Արամ Աբրահամյանը, այ քեզ բան, որեւէ  մասնագիտական վերլուծություն չի կարդացել այդ պարտությունից հետո։ Բայց Հայաստանում ֆուտբոլի մասնագետ կա՞, որ մի հատ էլ մասնագիտական վերլուծություն եք ուզում կարդալ։ Հայաստանում պետք է ֆուտբոլ լինի, որ ֆուտբոլի մասնագետ էլ լինի։ Մի փախած թիմի հաղթում են՝ մեր «մասնագետներն» այնպես են ուռճացնում այդ հաղթանակը, որ խաղացողներն իրենց Պելե ու Գարինչիա են երեւակայում, Բուֆոն, Ռոնալդու եւ Մեսսի։

Եվ այդ նույն «մասնագետներն» արդեն լալկվում են, երբ Լեհաստանի նման ուժեղ հավաքականը մեզ խփում է այնքան, ինչքան ուզում է։ Դե արի ու «մասնագիտորեն» բացատրի, թե ինչպես է պատահում, որ մեր աստղերը մեկ խաղում են, մեկ էլ խաղադաշտում շարժվում այնպես, ասես «հղի» են։

Ֆուտբոլասերը, ինչ է, իրավունք չունի՞ գոռալ. «Արա, վազեք, արա»։ Ֆուտբոլասերը հո չի՞ ասի. «Պարոն Մխիթարյան, խնդրում ենք վազել», «Խնդրում ենք քաղաքական աստառ չտալ, բայց, պարոն Հայրապետյան, Դուք ֆուտբոլային բիզնեսմեն եք եւ ո՛չ կազմակերպիչ»։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031