Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ենք ուզում ապրել Ջավախքում. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 11,2017 10:37

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած միջադեպը հայերի եւ վրաց իրավապահների միջեւ կարծես թե վերջնականապես հարթվել է, սակայն հիմնախնդիրը դրանից ամենեւին էլ չի վերացել։

Սովորաբար մենք ցավին մոտենում ենք բնազդաբար, ոչ գիտակցաբար։ Ցավն իրեն զգացնել է տալիս՝ ուշադրություն ենք դարձնում, հանգստանում է՝ մոռանում ենք։ Ջավախքի խնդիրը մեր աչքի առաջ աստիճանաբար մտահոգությունից վերածվում է ցավի։ Այսինքն՝ արդեն անհապաղ կոնկրետ գործողություններ է պահանջում։ Սակայն մենք նույնիսկ այդ ցավը կոնկրետ դեռ չենք բնորոշել ու ձեւակերպել։

Անհերքելի փաստ է, որ ջավախքահայությունն ապրում է իր հայրենիքում, իր հայրենի հողի վրա։ Սակայն անժխտելի իրողություն է նաեւ, որ այդ երկրամասն ուրիշ պետության կազմում է, ջավախքահայերն այլ երկրի քաղաքացիներ են։
Փաստ է նաեւ, որ այդ պետության՝ Վրաստանի իշխանությունները շարունակում են տեղացիների նկատմամբ այնպիսի քաղաքականություն վարել, որը հիշեցնում է 1918-1921թթ. Վրաստանի Հանրապետության բացահայտ շովինիստական քաղաքականությունը։ Իսկ նման վերաբերմունք, անշուշտ, ջավախքահայությունը երկար ժամանակ չի կարող հանդուրժել։

Սա է, ահա, թերեւս այն բարդության հիմքը, որը գնալով լուրջ ծավալ ու խորություն է ստանում։ Եվ եթե այսօր դա արտահայտվում է այս կամ այն չափի ընդվզումներով ու հուզումներով, ինչպես դա տեղի ունեցավ Գումբուրդոյում, ապա վաղը չի բացառվում, որ կարող է վերաճել բացահայտ հակամարտության։ Չխոսենք այն մասին, որ դա ոչ մեկին էլ ձեռնտու չէ, այլ փորձենք պատկերացնել՝ ինչպես է հնարավոր կանխել իրավիճակի սրումը։

Եթե հարցի էությունը պարզ է, ապա դա չի նշանակում, թե խնդրի լուծումը նույնպես դյուրին է գտնել։ Վրացու կամեցածն ու ցանկությունը մի բառով է արտահայտվում՝ երկրամասը վրացականացնել։ Նրա առավելությունն այն է, որ գործում է սեփական պետության տարածքում եւ պետական մեքենայի միջոցով։ Ջավախքահայության (եւ ընդհանրապես հայության) խնդիրն է դիմակայել ու ստիպել հարգել իրեն։ Իսկ դրա համար առաջին հերթին պետք է կազմակերպված լինել։

Արտակ Դարբինյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա  համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031