Լրահոս
Օրվա լրահոսը

Մեռյալ սեզոն

Հոկտեմբեր 11,2017 10:00

Հայաստանի քաղաքական ուժերի մեծ մասը խորը նիրհի մեջ է: Ես հիշում եմ, թե ինչ էր կատարվում դիցուք մի տարի առաջ` ինչպիսի խոստումներ, ինչպիսի ինքնավստահություն, ինչ գեղեցիկ ձեւակերպումներ: Իսկ հիմա՞: Մամուլի ակումբների աչքը ջուր է կտրել քաղաքական դեմքերին սպասելիս, բայց այն մարդիկ, որոնք համոզմունք էին հայտնում, թե խորհրդարանում մեծամասնություն կստանան, այսօր որեւէ ցանկություն չունեն հայտնվելու տեսախցիկների առաջ: Նույնիսկ չեն ուզում բողոքել, թե իրենք իրականում հաղթել են ընտրություններում, բայց իրենք չեն հայտնվել խորհրդարանում, որովհետեւ ընտրությունների արդյունքները կեղծվել են:

Իսկ դուք հիշո՞ւմ եք, որ կան այսպիսի կուսակցություններ՝ «Ժառանգություն», ՀԱԿ, ՕԵԿ, «Համախմբում», էլի մի քանիսը: Կամ գուցե այլեւս չկա՞ն: Բայց կարծես թե ոչ մեկը չի հայտարարել ինքնալուծարման մասին: Եթե խորհրդարան չեն անցել, ուրեմն ի՞նչ՝ ասելիք չունե՞ն: Թե՞ նրանց ասելիքը սպառվում է նախընտրական արշավի ժամանակ: Եթե այդպես է` շատ ցավալի է:

Ինձ թվում է` մեզանում սխալ պատկերացում է ձեւավորվել քաղաքական պայքարի մասին: Մեր քաղաքական գործիչներին թվում է, թե իրենց առաքելությունը սահմանափակվում է ընտրություններից առաջ երեք ամիս եւ հետընտրական պրոցեսների ժամանակ մեկ ամիս գոռգոռալու մեջ: Մնացած 4-5 տարիների ընթացքում նրանք կարող են հանգստանալ քաղաքականությունից եւ զբաղվել իրենց առօրյա խնդիրները լուծելով: Ճիշտ է, երբեմն նաեւ լինում են պահեր, երբ դրսից կամ ներսից որեւէ մեկը համաձայնում է փող ծախսել «իշխանափոխություն» պրոյեկտի վրա, եւ այդ ժամանակ դարձյալ անհրաժեշտություն է առաջանում գոռգոռալու, բայց Հայաստանում այդ «արտահերթ» պրոյեկտները նույնպես տապալվում են, եւ «բոցավառ» գործիչները վաղ թե ուշ իջնում են բեմահարթակից: Մնացած ժամանակահատվածներում գաղափարական եւ կազմակերպչական աշխատանքի մասին մտածելու ոչ հավես կա, ոչ էլ, երեւի, փող: Կգա 2022 թվականը, դարձյալ «բոցավառ» ելույթների պահանջարկ կառաջանա, որին դարձյալ կհետեւի 5 տարվա «մեռյալ սեզոնը»:

Այդ վիճակը ոչ միայն ցավալի է, այլեւ վտանգավոր: Որովհետեւ երբ չկան օրենքի սահմաններում գործող եւ «խաղի կանոնների» մեջ տեղավորվող, բայց, միեւնույն ժամանակ, ակտիվ պայքար մղող քաղաքական ուժեր, այդժամ ի հայտ են գալիս մարգինալ, ծայրահեղական, բռնությանն ու ապօրինությանը կողմնակից ուժեր, որոնք դարձյալ չեն հասնում իրենց նպատակին, բայց հարված են հասցնում պետությանը: Այո, պետությանը, ոչ թե իշխանությանը:

Այնպես որ, հարգարժան քաղաքական ուժեր, ձեզ մի քիչ թափ տվեք:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Հետաքրքրական է որ այս միեւնոյն միտքերը ես ալ ունեցած եմ և կ՛ունենամ ամէն անգամ և կը զարմանայի թէ ինչպէս այնքան հոլովուած կուսակցութիւններու և կուսակցականներու անուններ մէկ օրէն միւսը կ՛անհետանան և ապա հրաշքի նման — յարութիւն կ՛առնեն — և կրկին հրապարակները կ՛աղմկեն ,ձմեռնային թմբիրէն արթնցած ՛ նօսրացած ,յաճախ դաշինքները փոխած ամէն գնով պահելու համար իրենց առաջնորդի դերը ;

  2. Ruben says:

    Մեռյալների սեզոն
    — Кто там у вас заправлял?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031