Լրահոս
Օրվա լրահոսը

Էվկալիպտի տերեւներն ու յուղն օժտված են հականեխիչ, հակամանրէային ազդեցությամբ

Հոկտեմբեր 11,2017 12:30

Շիվանման էվկալիպտը՝ նիվենին կամ տենդածառը բժշկության մեջ բավական հայտնի է: Էվկալիպտի տերեւներն ու յուղն օժտված են հականեխիչ, հակամանրէային, հակահազային ազդեցությամբ: Հաջողությամբ կիրառվում է վերին շնչուղիների ռեսպիրատոր եւ բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, պաստիլների, լոզանների, կաթիլների, քսուքների, կրեմների ձեւով:

Վերին շնչուղիների ռեսպիրատոր հիվանդությունների, մրսածության, հարբուխի, հազի ժամանակ խորհուրդ է տրվում էվկալիպտի 3 գրամ եթերայուղին ավելացնել 10 միլիգրամ ձիթապտղի կամ արեւածաղկի յուղ, 2 միլիլիտր 96 տոկոսանոց բժշկական սպիրտ, թափահարել: Կաթեցնել մաքուր քթանցքներին 2-3 կաթիլից՝ օրը 3 անգամ:

Կարող եք նաեւ 5 գրամ մանրացված տերեւներին ավելացնել 300 միլիլիտր եռման ջուր, թրմել մինչեւ սառելը: Ընդունել թեյի ձեւով՝ 1 ճաշի գդալ մեղրի հետ:

Բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների՝ լարինգիտ, ֆարինգիտ, գինգիվիտ, ստոմատիտ, ժամանակ 15 գրամ մանրացված տերեւներին ավելացնել 250 միլիլիտր եռման ջուր, կափարիչով ծածկել, տաքացնել ջրաբաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե: Կատարել ողողումներ գոլ վիճակում՝ օրը 3-4 անգամ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

10.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031