Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ հաճախ, հենց կրթական օջախներում են կոփվում դիմադրության շարժումների առաջատար ակտիվիստները»

Հոկտեմբեր 10,2017 21:06

Քաղաքագետ Էդգար Վարդանյանն այսօր հանրային քաղաքականության ինստիտուտում «Կրթական օջախները եւ քաղաքացիական դիմադրության ձեւավորումը» թեմայով սեմինար անցկացրեց:

Ըստ նրա՝ աշխարհի տարբեր անկյուններում հանրությունների որոշակի հատվածներ, ժամանակ առ ժամանակ, ձեռնոց են նետում ավտորիտար վարչախմբերին։ Նորագույն պատմությունը հարուստ է հանուն դեմոկրատական փոփոխությունների համար մղվող ոչ բռնի պայքարի օրինակներով։ Նման դիմադրության ձևավորման գործում մեծ դեր են ունենում տարբեր տեսակի ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական տարածքները. «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաճախ, պրոդեմոկրատական քաղաքացիական շարժումների գաղափարական հիմքը, նրանց ռազմավարությունը և մարտավարությունը մեծապես մշակվում են այդպիսի տարածքներում։ Բացի այդ, շատ հաճախ, հենց կրթական օջախներում են կոփվում դիմադրության շարժումների առաջատար ակտիվիստները»։

Սեմինարի ժամանակ պարոն Վարդանյանը նաեւ ներկայացրեց համաշխարհային նորագույն պատմությունից հայտնի հակաավտորիտար ոչ բռնի քաղաքացիական շարժումների ձևավորման գործում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության դերի մասին պատմող օրինակներ՝ հիմնականում Արևելյան Եվրոպայի հակակոմունիստական քաղաքացիական շարժումներից օրինակներ. «Դժվար է նման վերլուծություն անել՝ հստակ պատճառահետեւանքային կապ կա՞ կրթական օջախների ու քաղաքացիական դիմադրության ձեւավորման գործում: Ժամանակակից ժողովրդավարեցման գործընթացները ուսումնասիրող գիտնականները գալիս են այն եզրահանգման, որ գիտությունն ի զորու չէ այդ առումով ցույց տալ հստակ պատճառահետեւանքային կապերը, թե կոնկրետ որ անհրաժեշտ ու բավարար գործոններն են նպաստում հաջող ժողովրդավարեցմանը կամ հակառակը, թե որ դեպքում հնարավոր չէ ժողովրդավարեցում»։

Քաղաքագետն անդրադարձավ նաեւ քաղաքացիական դիմադրության հայաստանյան փորձին՝ խոսելով, թե հանրությունում ինչ ընկալումներ կան քաղաքացիական դիմադրության վերաբերյալ եւ ինչ չլուծված հարցեր ու բացթողումներ ունի քաղաքացիական դիմադրությունը Հայաստանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031