Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քրիստ Մարուքյան. «Այսօր լրանում է «Մանդատագողություն» միջոցառման մեկ տարին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2017 17:49

2016 թվականի հոկտեմբերի 10-ին կայացավ Վանաձոր համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում քաղաքապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Մամիկոն Ասլանյանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այդ ընտրությունները որակում է «Մանդատագողություն» միջոցառում.

«Այսօր լրանում է անցած տարի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած մեր կողմից որակված «Մանդատագողություն» միջոցառման մեկ տարին: Մեկ տարի անց մենք արձանագրում ենք, եւ հաստատակամորեն նշում ենք, որ իրականում տեղի է ունեցել, թաքուն, գողեգող պայմանավորվածություն, մանդատների այլ ճանապարհներով ձեռք բերում, որը որ հետագայում չի նպաստել իրավազորության ապահովմանն ու քաղաքում լիարժեք կառավարում ստանձնելու աշխատանքներին: Իրականում մենք մինչեւ այժմ տեսնում ենք, որ լիարժեքության բացակայությունն ու որոշակի կիսատություն կա: Որովհետեւ տարբեր տիպի միջոցառումներով, ծափ-ծիծաղով եւ նման խրախճանքների միջոցով փորձ է արվում թաքցնել այն իրական խնդիրներն ու այն կիսատությունը, որն իրականում տեղի է ունենում»,-այս մասին այսօր հրավիրված «Վանաձորի մեկ տարին ՏԻՄ ընտրություններից հետո. հետեւանքներ եւ զարգացումներ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը:

Այդ ընտրություններից անցել է ուղիղ մեկ տարի, սակայն ընդդիմադիր ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունների անդամները բոյկոտում են նիստերը: Քրիստ Մարուքյանն ասում է, որ թեեւ իրենք նիստերին չեն մասնակցում, միեւնույնն է միշտ հասանելի են բնակչի համար. «Բոլոր թեմաներով հնարավորության դեպքում փորձ է արվել գրությունների, տարբեր միջնորդությունների միջոցով այդ խնդիրներին որոշակի լուծում տալ: Անընդհատ, երբ որ նշվում է ավագանու նիստերին մասնակցության պարտադիր հանգամանքը, միշտ պետք է հիշել, որ ավագանու պարտավորությունները բաղկացած են 59 կետից, որոնց մեջ ընդամենը մեկ տողով նշված է, որ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել նիստերին: Լսվել են այդ մարդկանց խնդիրները»:

Ասուլիսի ընթացքում Քրիստ Մարուքյանն անդրադարձավ նաեւ նախընտրական շրջանում իշխող կուսակցության կողմից տրված խոստումներին: Նրա կարծիքով դրանք դեռեւս չեն իրականացել:

Այժմ «Լուսավոր Հայաստանը» դիմել է Սահմանադրական դատարան, որտեղ քննարկվելու է առանց ընդդիմադիրների կայացած նիստերի օրինականության հարցը: Գործով առաջին դատական նիստը տեղի կունենա այս ամսվա վերջին:

-Այն ինչ կատարվեց ուղղակի անթույլատրելի էր: Մենք հույս ունենք, որ Սահմանադրական դատարանը համապատասխան որակումներ կտա այդ ամենին: 15 հոգով 33-ի փոխարեն որոշումներ կայացնել եւ այդ ամենը համարել լեգիտիմ եւ օրինաչափ, ուղղակի անթույլատրելի է: Սա խարանում է այն ամբողջ միֆը, որը ստեղծել է ՀՀԿ-ն, կարծես թե մեր երկիրը գնում է ժողովրդավարացման ուղղությամբ: Սա է այն իրողությունը, որ մենք ունենք: Ցանկացած լեգենդի, որ ՀՀԿ-ն խոսում է ժողովրդավարության մասին, մենք ունենք պատասխան՝ Վանաձորի դեպքը: Երբ փաստացի խորհրդարանական կառավարման մոդելը խաթարվեց, փաստացի ժողովրդավարությունը ստացավ լրջագույն հարված, ուղղակի ապտակ»,- ասաց ասուլիսին ներկա ՀՀ ԱԺ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութերում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031