Այսօր «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ եւ հետագա քայլեր» թեմայով հանրային քննարկման ժամանակ ներկայացվեցին պաշտոնական ցուցանիշներ ընտանեկան բռնության մասին:
Քննարկմանը մասնակցում էին նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններ:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց՝ այս օրենքը չի նախատեսում երեխային ընտանիքներից վերցնել կամ ծնողական իրավունքից զրկել, այս օրենքը բռնությունը կանխարգելիչ գործիքներ է նախատեսում:
Մանրամասները՝ տեսանյութում
Քննչական կոմիտեի ներկայացուցչի եւ մարդու իրավունքների պաշտպանի ելույթներից հետո օրենքի նախագծի ընդդիմադիրները ելույթի իրավունք խնդրեցին կազմակերպիչներից, բայց մերժում ստացան, վստահեցնելով՝ հարց տալու իրավունք կտան: Մերժումից հետո օրենքին դեմ արտահայտվողները փորձեցին բոյկոտել միջոցառումը:
Մանրամասները՝ տեսանյութում
«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը իր համախոհներին կոչ արեց լքել դահլիճը, ապա դիմելով քննարկումը կազմակերպողներին ասաց.«Էդ ֆորմատով կգնաք «պի…ների մոտ»:
Մանրամասները՝ տեսանյութում
«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի քննարկումը միառժամանակ ընդհատվեց նախագծի ընդդիմադիրների բոյկոտի պատճառով: Նախագծի ընդդիմախոսներից մեկը մոտեցավ նախարար Հարությունյանին եւ օմբուդսմեն Արման Թաթոյանին. «Պարոն Թաթոյան, ինչպե՞ս է պատահում, որ համասեռամոլություն քարոզողները միաժամանակ քարոզում են նաեւ այս օրենքը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Դահլիճում տեւական ժամանակ իրարանցում էր, նախագծի ընդդիմախոսները պնդում էին, թե իրենց իրավունքները ոտնահարվում են, նրանց զրկում են կարծիք արտահայտելու իրավունքից:
Մանրամասները՝ տեսանյութում
Ի վերջո, քննարկումը բոյկոտողներին թույլ տվեցին ելույթ ունենալ:
Այս մասին՝ հաջորդիվ հրապարակմամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ