Լրահոս
Օրվա լրահոսը

«Առկա ճգնաժամերի պայմաններում միմյանց հետ ավելի շատ խորհրդակցելու անհրաժեշտություն կա». Ալի Լարիջանի

Հոկտեմբեր 09,2017 21:12

Կարեն Կարապետյանը և Ալի Լարիջանին բարձր են գնահատել հայ-իրանական քաղաքական երկխոսությունը

Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Կարեն Կարապետյանը նախ փոխանցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի  ջերմագին ողջույնները և ավելացրել, որ Հայաստանը մշտապես կարևորում է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ալի Լարիջանին անհրաժեշտ է համարել տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդումը և այդ գործում կարևորել է նաև երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ընդլայնումը: Այդ առումով զրուցակիցները ընդգծել են երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի գործունեության, փոխադարձ այցելությունների, խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով հարաբերությունների զարգացման փաստը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն իր նպաստն է բերում նաև օրենսդիր մարմինների համագործակցությունը: «Իրանն ու Հայաստանը միմյանց հետ կապված են բարեկամական խորը արմատներով և մեր նպատակն է, որպեսզի երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցությունը շարունակի զարգանալ: Առկա ճգնաժամերի պայմաններում միմյանց հետ ավելի շատ խորհրդակցելու անհրաժեշտություն կա, և այդ առումով ցանկանում եմ գոհունակություն հայտնել մեր խորհրդարանական համագործակցության մակարդակից: Լիահույս եմ, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին», -նշել է նա:

Կարեն Կարապետյանն ասել է, որ շատ բովանդակալից հանդիպում է ունեցել ԻԻՀ առաջին փոխնախագահի հետ՝ ընդգծելով, որ հայկական կողմը շատ վճռական է տրամադրված իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում, ինչը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Ալի Լարիջանին իր հերթին ընդգծել է, որ հայ-իրանական տնտեսական փոխգործակցության հարցում որևէ սահմանափակում կամ խոչընդոտ գոյություն չունի, և Իրանի խորհրդարանը շատ դրական է տրամադրված հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու հարցում: Նրա խոսքով՝ երկկողմ տնտեսական օրակարգը շատ հագեցած  է, և առկա են փոխգործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Կարեն Կարապետյանն իր գործընկերոջը ներկայացրել է Սյունիքում ազատ տնտեսական գոտու գործարկման ծրագիրը՝ կարևորելով դրանում իրանական ընկերությունների ակտիվ մասնակցությունը: «Համոզված եմ, որ շատ մեծ հնարավորություններ ունենք կրկնապատկելու և անգամ եռապատկելու մեր հարաբերությունները տնտեսական ոլորտում», – ասել է ՀՀ վարչապետը:

Կողմերն անդրադարձել են նաև  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ երկուստեք ընդգծելով, որ այն պետք է լուծվի բացառապես  խաղաղ բանակցային ճանապարհով:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031