Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր հրդեհ Շիրակի մարզպետարանի մոտ․ այրվել է զորամասի խոհարարին պատկանող սուպերմարկետը

Հոկտեմբեր 09,2017 19:45

Այսօր կեսօրին հրդեհ է բռնկվել Գյումրու Տեքստիլագործների թաղամասում, Շիրակի մարզպետարանի մոտակայքում գտնվող «ՕԿ» սուպերմարկետում։ Այրվել է երկհարկանի սուպերարկետի երկրորդ հարկում տեղակայված արագ սննդի կետը, որը ընդամենը վերջերս էր բացվել։

Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը բռնկվել է կեսօրին։ «ժամը 15:52-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում այրվում է սուպերմարկետ: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ»:

Բարեբախտաբար զոհեր, տուժածներ չկան, ապահովության նպատակով ժողովուրդը տարհանվել է։ Ըստ տեղի փրկարարների հաղորդած նախնական տվյալների, ամբողջությամբ այրվել է խոհանոցի առաստաղը, այն մոտ 84 քառակուսի մետր տարածք է կազմում (հանրախանութի երկրորդ հարկը մոտ 400 քառակուսի մետր տարածք է), ջերմահարվել է սպասասրահը, որը մոտ 150 քառակուսի մետր է, և վնասվել է խոհանոցի գույքը։

Դեպքի առթիվ հրդեհային տեսչությունը նյութեր է նախապատրաստվում, պարզում են հրդեհի առաջացման պատճառներն ու հանգամանքները։

Նշենք, որ սուպերմարկետը պատկանում է զորամասերից մեկի գլխավոր խոհարարին՝ Արամ Բադեյանին։ Այս սուպերմարկետից առևտուր են անում նաև ռուս զինվորականների ընտանիքները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031