Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինական է, որ Գլխավոր դատախազությունը դատի է տվել Խաչիկյանին». Aysor.am

Հոկտեմբեր 09,2017 19:07

Վազգեն Խաչիկյանը Հայաստանի նախագահի կողմից ներում ստանալուց և ազատ արձակվելուց հետո էլ հանգիստ չունի. այժմ էլ Հայաստանի գլխավոր դատախազությունն է դատի տվել Խաչիկյանին:

Դատական տեղեկատվական համակարգից Aysor.am-ը տեղեկանում է, որ դատախազության պահանջը Խաչիկյանից այսպիսին է.

«Բաժնի վրա բռնագանձում տարածելու, ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնեմասն առանձնացնելու, բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ սեփականության մնացած մասնակիցների առարկելու, ինչպես նաև շուկայական գնով բաժինը գնելու կամ ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու համար բռնագանձումն ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին»:

Բանն այն է, որ Վազգեն Խաչիկյանը չի փոխհատուցել պետությանը պատճառված նյութական վնասը՝ շուրջ 260 մլն դրամ, ինչի համար 12 տարի ազատազրկման էր դատապարտվել, և դատախազությունը որոշել է դիմել այդ քայլին: Առայժմ այս գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ միայն նախնական դատական նիստ է տեղի ունեցել: Սպասվում է, որ բուն գործընթացը կսկսվի նոյեմբերի 29-ին:

Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը կարծում է, որ դատախազությունը օրինական պահանջ է ներկայացրել Խաչիկյանի նկատմամբ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Aysor.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031