Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք պատվիրակների անուններով ստորագրությունների կեղծում` ԵԽԽՎ-ում

Հոկտեմբեր 09,2017 17:18

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի մեկնարկից առաջ ԵԽԽՎ Բյուրոյի նիստում մի շարք ընթացակարգային հարցերից բացի քննարկվեց թուրք պատվիրակների անունով ստորագրությունների կեղծման հարցը:

Aravot.am-ի հետ զրույցում Բյուրոյի նիստին մասնակցած ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց. «Նախորդ նիստին Բյուրոն որոշում էր կայացրել նոր խմբի ստեղծման հարցն ուղարկել կանոնակարգի հանձնաժողով որոշելու, թե երբ դա կարող է ստեղծված համարվել` սեպտեմբերի չորսից, թե՞ հունվարի 30-ից: Համարվեց սեպտեմբերի 4-ից, ինչը նշանակում է, որ ֆինանսավորում չի լինելու: Բացի այդ մի իրադարձություն էլ է տեղի ունեցել: Բյուրոյին ներկայացվեցին ապացույցներ, որ թուրք պատվիրակների անունով ստորագրություններ են կեղծված եղել, ինչը պարզել էր պահպանողականների խմբի ղեկավարը: Բյուրոն չունի այդ հարցը որոշելու իրավասություն, ուստի որոշվեց ԵԽԽՎ նոր նախագահին քարտուղարության հետ համատեղ առաջարկել ընթացակարգ մշակել առաջին հայացքից ակնհայտ այդ հարցը պարզելու համար»:

Այսօր Բյուրոն որոշում է կայացրել հրատապ քննարկում կազմակերպել Ուկրաինայում կրթության մասին նոր օրենքի հետ կապված, որը խստացումներ է նախատեսում փոքրամասնությունների լեզվի հետ կապված: Առաջարկը ներկայացվել էր ռումինական և բուլղարական պատվիրակությունների կողմից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031