Պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, որ հոկտեմբերի 9-ը մեկ այլ լեգենդար Ջոնի՝ Լենոնի ծննդյան օրն է, իր կարծիքով ո՞րն է լավ երաժշտության, լավ ֆիլմի, արվեստի լավ գործի «երկարակեցության» գրավականը, հոլիվուդյան լեգենդ, դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր եւ սցենարիստ Ջոն Մալկովիչն ասաց. «Հարատեւում են այն գործերը, որոնք խորությամբ են դիպչում մարդուն, նրա հոգուն…Արվեստի մեծագույն գործերին պարբերաբար կարող ես վերադառնալ, իսկ սովորականներին, բնականաբար՝ ոչ այնքան հաճախ»:
Ինչ վերաբերում է հայ ընկերներին, Մալկովիչն ասաց. «Հայ ընկերներ ունեմ, այդ թվում՝ մասնավորապես Սերգեյը (Սերգեյ Սմբատյան), նաեւ ֆիլմերի պրոդյուսեր Մարկ Վահրադյանը»:
Ասաց նաեւ, որ նկարվել է ռուսաստանաբնակ հայ կինոռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ