Լրահոս
Օրվա լրահոսը

Պեդրո Ագրամունտի հրաժարականն ու Հայաստանի ապագան

Հոկտեմբեր 09,2017 14:06

ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համարում է հատկապես հայկական եւ ուկրաինական պատվիրակությունների համառ պայքարի արդյունք: Պեդրո Ագրամունտին դեմ դուրս եկան նաեւ մի շարք եվրոպական երկրների պատվիրակներ, երբ վերջինս այցելեց Սիրիա`ռուսական պատվիրակության հետ:

Հիշեցնենք, ԵԽԽՎ-ի սկանդալային նախագահ Պեդրո Ագրամունտը ի վերջո հրաժարական տվեց ` ձեւակերպելով այն իր բժշկի խորհուրդ: Պեդրո Ագրամունտը հայտնի է ԵԽԽՎ-ում իր հակահայկական գործունեությամբ:

Այս ամենում Ստեփան Գրիգորյանի համար կարեւորը, սակայն, այլ բան է. արեւմտյան եւ ռուսական ավանդույթները: Նա հիշեցնում է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի շուրջ կոռուպցիոն սկանդալ եղավ, վերջինս այդ ամենից դուրս եկավ ուժեղացած, քանի որ համակարգն իր թիկունքում կանգնած է: Իսկ Պեդրո Ագրամունտի պարագայում, թեպետ հրաժարականը մի քիչ ձգձգվեց, բայց ի վերջո, նա հրաժարվեց ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, քանի որ այլընտրանք չկար. «Առիթը գտան`առողջություն եւ այլն, բայց պարզ է`Եվրոպայի լիդերներն ասացին`պետք է դուրս գաս, վատ կլինի քեզ համար, քանի որ դու վարկաբեկում ես մի ամբողջ ինստիտուտ: Այսինքն, Եվրոպայում մթնոլորտն է այդպիսին, եթե մարդու նկատմամբ լուրջ կասկածներ կան կաշառքի եւ այլն, նույնիսկ եթե դա ապացուցված չէ, բայց լուրջ փաստարկներ կան, նա հրաժարական է տալիս»: Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը պետք է ի վերջո դառնա ժողովրդավարական ավանդույթներով երկիր, ոչ թե այնպիսին, ինչպիսին այժմ է. «Երբ պարզվում է կոռուպցիոներ է`մի տեղից տանում, ավելի բարձր պաշտոն են տալիս»:

Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ իրավապահները պետք է հետամուտ լինեն, որ Պեդրո Ագրամունտը նաեւ պատասխանատվություն կրի: Նման գործընթաց, ի դեպ, այժմ ԵԽԽՎ մի շարք պատգամավորների նկատմամբ ընթանում է`«Ադրբեջանական լվացքատուն» անվամբ հայտնի սկանդալի շրջանակներում:

Այս ամենի արդյունքում, ըստ նրա, եվրոպացի չինովնիկներն այլեւս ավելի զգույշ եւ շրջահայաց կլինեն իրենց գործողություններում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031