Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի փոքր հաղթանակը պայմանավորվում է նաեւ տվյալ դատավորի մարդ լինելով». Աղվան Վարդանյան

Հոկտեմբեր 09,2017 13:40

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ առանձնակի դաժանությամբ սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին: Նա ասաց. «Մհեր Ենոքյանը արդեն 21 տարի բանտում է, երկու անգամ փախուստ է կատարել, մեկ անգամ՝ փախուստի փորձ: Այս տարիների ընթացքում առաջին անգամ դատարանում փոքր հաղթանակ է ունեցել եւ դա պայմանավորվում է նաեւ տվյալ կոնկրետ դատավորի մարդ լինելով: Հավատում ենք ի վերջո, որ նրա ճակատագրում փոփոխություն կլինի»:

Աղվան Վարդանյանի գնահատմամբ՝ սա մեր դատական համակարգում սկսված փոփոխությունների ազդանշանն է. «Մեր հիմնարար փոփոխություններից մեկը, որ կատարել ենք, դատական համակարգը անկախ դարձնելու սահմանադրական, օրենսդրական մեխանիզմներն են: Հաջորդ տարի մենք կունենանք այլ դատական համակարգ՝ ոչ կախյալ: Մնացածը կախված կլինի հասարակությունից, դատավորների որակից: Բայց որ արդեն դատարանները ոչ թե ֆորմալ առումով, այլ իրականում անկախ են դառնալու՝ դա է հիմնական փոփոխությունը եւ սա ՀՅԴ-ի քայլերից մեկն է, որ համատեղ արել ենք՝ Սահմանադրական փոփոխությունների ժամանակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իսկ մհերը մարդասեր էր, կատարել է, թող պատասխան տա, պետք չէ մարտիրոսւթյւն անել

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031