Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող ենք օրինակներ բերել այս կարկառուն ընդդիմադիր քաղաքական գործիչներից, որոնք իշխանությանը գովերգում էին». Բաղդասարյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2017 13:38

«Ելք» խմբակցությունը ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով է ուզում ստեղծել, որը կքննարկի Գեղամյան-Փաշինյան միջադեպը, եւ մասնավորապես այն, թե ինչքանով է Գեղամյանի պահվածքը եղել պատգամավորական էթիկայի սահմաններում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ էթիկայի հանձնաժողով ստեղծելը նորմալ է ընդունում, յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է. «Այդտեղ երկկողմ ասելիք կունենան, էթիկայի հանձնաժողովը կքննարկի այդ հարցը»:

Հարցին՝ «Ելքի» անդամներն ասացին, որ հանձնաժողովում կքննարկեն ընդհուպ մինչեւ Գեղամյանին մանդատից զրկելու հարցը, նաեւ այն, որ ՀՀԿ-ականները պատշաճ արձագանք չեն տվել՝ Վահրամ Բաղդասարյանը չհամաձայնեց. «ՀՀԿ-ականները անմիջապես միջադեպից հետո տվել են համապատասխան արձագանք: Հետո կրկնել ենք մեր գնահատականը, որ անթույլատրելի են նման դեպքերը՝ հայհոյանքների, քաշքշուկների ձեւով քաղաքական խնդիրների պարզաբանումները»:

Մեր հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ձեզ ուղղված հարցադրում ուներ, որ երբ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր անվանում, այդ ժամանակ քաղաքական կոռեկտությունը մոդա՞ չէր, կամ երբ իր հաճախորդներին հաճախորդ էր անվանում: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե մենք անցնենք անցյալի գիրկը, այդ դեպքում կարող ենք բավականին օրինակներ բերել այս կարկառուն ընդդիմադիր քաղաքական գործիչներից, որոնք իշխանությանը գովերգում էին անընդհատ: Եվ այսօր դարձել են արմատական ընդդիմություն: Քաղաքականության մեջ երբեք չպետք է ասել երբեք, չկան մշտական թշնամիներ եւ բարեկամներ: Քաղաքական ներկապնակը բավականին հարուստ է եւ որեւէ մեկը չգիտի, թե մեկ տարի հետո կամ երկու տարի հետո ինքը քաղաքական որ խմբում պետք է հայտնվի: Կարող են քաղաքական զարգացումներ լինեն, եւ բավականին լուրջ փոփոխություններ լինեն: Անկախ նրանից՝ ընդդիմություն, իշխանություն է, մեր բոլորիս նպատակն է երկիրը զարգացնել: Մենք համագործակցում ենք բոլոր ուժերի հետ:

Հարցին՝ կհիշե՞ք մի դեպք, երբ Փաշինյանը գովերգել է իշխանությանը եւ հիմա արմատական ընդդիմություն է՝ Բաղդասարյանը պատասխանեց, որ նպատակ չունի ինչ-որ անուններ շահարկել եւ անուններով խոսել, ընդհանուր երեւույթի մասին է խոսում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031