«Անհիմն եմ համարում լավատեսություն հայտնելը՝ մինչ համաձայնագրի ստորագրումը, իսկ այնուհետեւ՝ վավերացումը: Չստորագրելու վերաբերյալ մտավախությունը միայն այդ ժամանակ կարող է վերանալ: 2013-ի սեպտեմբերի 3-ից ուղիղ վեց շաբաթ առաջ էլ Ասոցացման եւ ազատ առեւտրի պայմանագրերի շուրջ բանակցություններն ավարտվել էին, տրամադրությունները լավատեսական էին, ավելին, որոշ պաշտոնյաներ՝ այդ թվում Տիգրան Սարգսյանը եւ Շավարշ Քոչարյանը, վստահություն էին հայտնում սպասվող ստորագրման վերաբերյալ, նաեւ վստահաբար հայտարարում էին Մաքսային միությանն անդամակցելու անհնարինության մասին՝ այն իրավացիորեն համարելով «ինքնիշխանությանը հրաժեշտ տալ», «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանն անդրադառնալով հարցին, ի՞նչ են ճշգրտում Հայաստանն ու ԵՄ-ն այս փուլում, կա՞ արդյոք մտավախություն, որ Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վերջին պահին չի ստորագրվի:
«Նախապատրաստված պայմանագրի վերաբերյալ ճշգրտումների կարիք արդեն, ըստ էության, չկա: Մնում է սպասել, արդյոք Հայաստանն ընդունա՞կ է գոնե դրանով սահմանվող սահմանափակ պարտավորությունները կատարել՝ գոնե փոքր-ինչ մերձենալով քաղաքակիրթ երկրներին, թե դարձյալ մեկ գիշերվա ընթացքում կողմնորոշում կփոխի՝ վերջնականապես իր ճակատագիրը կապելով Եվրոպայում մնացած հատուկենտ բռնատիրությունների (Ռուսաստան, Բելառուս, Ադրբեջան) ու նրանց միջինասիական գործընկերների հետ», հավելեց մեր զրուցակիցը:
«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ զրույցի մանրամասները կարդացեք հոկտեմբերի 10-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ